Գուրգեն Անտոնյան (գրականագետ)

հայ գրականագետ
(Վերահղված է Գ. Անտոնյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911(1911-01-03)[1][2], Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 7, 1984(1984-05-07)[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Գուրգեն Անտոնյան
Ծնվել էհունվարի 3, 1911(1911-01-03)[1][2]
Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 7, 1984(1984-05-07)[2] (73 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲաքու
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան[1] և Արցախի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1934)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Արսեն Տերտերյան)։ 1937-1974 թվականներին դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թվականներին եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թվականներին դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[3]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է[4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962)։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և XIX դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1955), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950)։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գ. Անտոնյանի երկերի մատենագիտություն խմբագրել

  • Արևմտահայ ռեալիստական արձակը, Բաքու, հրատ. ԱդրԽՍՀ լուսժողկոմի, 1939, 48 էջ։
  • Նիզամին և հայ գրականությունը, Բաքու, Ազերնեշր, 1947, 124 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարերի գրականության մեջ, Բաքու, Ազերնեշր, 1955։
  • Սամեդ Վուրղուն, Բաքու, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 1958, 75 էջ։
  • Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ[5]։
  • Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX века, 1952[6].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 49.
  5. Անտոնյան, Գուրգեն Գերասիմի (1962). Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ. Հայպետհրատ.
  6. «Политическое движение Шамиля | Армянская общественная мысль XIX века».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Անտոնյան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456