Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Հրաչիկի Սաֆարյան (հոկտեմբերի 24, 1951(1951-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ[1]։

Գառնիկ Սաֆարյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1951(1951-10-24) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Սաֆարյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում, բանվորի ընտանիքում։ 1970-1972 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

Կրթություն խմբագրել

1972-1978 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Կարիերա խմբագրել

Ուսումնառությունը զուգորդել է աշխատանքային պրակտիկայի հետ։

  • 1976-1990 թվականներին աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու «Հայէլեկտրոմեքենա» և «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումներում։
  • 1990-1994 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, համատեղության կարգով աշխատել է նաև ՀՀ Գերագույն Խորհրդում որպես գլխավոր փորձագետ։
  • 1994 հունիսից մինչև 1998 թ. օգոստոսը աշխատել է ոստիկանության ակադեմիայում, որպես ամբիոնի պետ։
  • 1998 թ. օգոստոսի 5–ից մինչև 2007 թ. օգոստոսի 31-ը գլխավորել է ՀՀ գլխավոր դատախազության Գիտաուսումնական կենտրոնը։
  • 2008 թ. սեպտեմբերի 1-ից մինչև այժմ հանդիսանում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։
  • 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը (նվիրված է միջնադարի հայ իրավաքաղաքական մտքի լուսաբանմանը)
  • 2002 թ. մայիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (նվիրված է Հայաստանի երրորդ Հանրապետության իրավաստեղծ գործունեության, ինչպես նաև օրենսդրական համակարգի կատարելագործման հետ կապված հիմնախնդիրների տեսական և կիրառական վերլուծությանը)։

Մենագրություններ խմբագրել

  • «Իրավաստեղծ գործունեության և օրենսդրությանզարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում», 2004
  • «Հայաստանիմիջնադարյան իրավունքը», 1996
  • «Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր» /համահեղինակությամբ, 2001
  • «Հայ իրավաքաղաքական միտքը 11 - 13 -րդ դարերում», 1995
  • «Իրավունքի տեսության հիմնահարցեր» (համահեղինակությամբ), 2003
  • «Հռոմեական քաղաքացիական (մասնավոր) իրավունք», 1996
  • «Հռոմեական իրավունք» (համահեղինակությամբ), 2002
  • «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը X-XIII դդ. », 2008

Ընդհանուր առմամբ 13 մենագրության և ուսումնական ձեռնարկների և 36 գիտական հոդվածների հեղինակ է։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Արդարադատության Նախարարության Իրավաբանական ինստիտուտի Գիտական խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.