Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան, Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ։

Գևորգ եպս. Սարոյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց
Գևորգյան հոգևոր ճեմարան
Քոնքորդիա քոլեջ (Նյու Յորք)
Լիձի համալսարան (Մեծ Բրիտանիա)
Օքսֆորդի համալսարան(Մեծ Բրիտանիա)
Գիտական աստիճան՝ Պատմական գիտությունների թեկնածու
Գործունեություն՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 28, 1977(1977-07-28) (46 տարեկան)
Ծննդավայր Մարմարաշեն, Արարատի մարզ, {{{2}}} Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը՝ Արման) ծնվել է 1977 թ. Մասիս քաղաքում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները խմբագրել

1983-1993 թթ. սովորել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցում։ 1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ 1998-1999 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։ 2000 թ. նշանակվել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնի նյութական պատասխանատու։ 2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի» թեմայով։ 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վերանվանվելով Գևորգ աբեղա Սարոյան։ 2002-2003 թթ. սովորել է Ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում։ 2003-2005 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Լիձի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության և հովվագիտության բակալավրի աստիճան։ 2005-2006 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 2006-2007 թթ. աշխատել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնում որպես փոխտնօրեն։ 2007 թ. նշանակվել է Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008- 2010 թթ. աշխատել է որպես տեսուչ։ 2010 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Երվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ»[1] թեմայով։ Նույն թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ։ 2010 թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ։ 2011 թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 2018 թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։ 2021 թ. հունվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվել է նորաստեղծ Մասյացոտն թեմի առաջնորդ։

Աշխատություններ խմբագրել

  • Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան[2]
  • Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան[3]
  • Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան[4]

Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան[5]

Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները։ (Վարդապետական թեզ)։ / Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2010. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  2. «Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան». koha.etchmiadzinlibrary.am. 2015. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  3. «Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան». koha.etchmiadzinlibrary.am. 2008. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  4. «Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան». koha.etchmiadzinlibrary.am. 2013. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  5. «Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
  6. «Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)