Գևորգ Չաուշի թանգարան
Գևորգ Չաուշի տուն-թանգարան, բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։
Գևորգ Չաուշի թանգարան | |
---|---|
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աշնակ[1] |
Կոորդինատներ: 40°20′15″ հս․ լ. 43°55′12″ ավ. ե. / 40.33750° հս․. լ. 43.92000° ավ. ե. | |
Բովանդակություն
ՊատմությունԽմբագրել
Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ, նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը։ Գևորգ Չաուշի թանգարանի «ֆիդայատան» աշտարակին Հայոց արծվի քանդակը տեղադրվել է 2014 թվականին՝ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով, քանդակագործ Գևորգ Գևորգյան[3]։
ՑուցադրությունԽմբագրել
Թանգարանը ներկայացնում է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։ Ներկայացված են անվանի զորավարի անձնական իրերն ու Հայաստանի XX դարսակզբի պատմական իրադարձությունները նկարագրող ցուցադրություններ։
ՀասցեԽմբագրել
Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։