Գևորգ Նախշքարյան

հայ մանկավարժ

Գևորգ Սարիբեկի Նախշքարյան (1917, Գուսանագյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գևորգ Նախշքարյան
Ծնվել է1917
ԾննդավայրԳուսանագյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Նախշքարյանը ծնվել է 1917 թվականին, Անիի շրջանի Գուսանագյուղ գյուղում։ Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և Անիպեմզայի և Մարալիկի դպրոցներում դասավանդել հայոց լեզու և գրականություն, միաժամանակ սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում[1]։

1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Գևորգ Նախշքարյանը եղել է Ձորակապի դպրոցի ուսմասվարը։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, կամավոր մեկնել է բանակ։ Ավարտել է քաղաքական աշխատողների կարճատև դասընթացները և լեյտենանտի կոչումով մեկնել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատ՝ 200-րդ գունդը։ Կռվել է Ստարայա Ռուսիայի ուղղությամբ, Դեմյանսկի պլացդարմում։ 1943 թվականի հունվարին 76 մմ. հրանոթների մարտկոցով ոչնչացրել է թշնամու կենդանի ուժն ու տեխնիկան։ Բրյանսկի ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար Նախշքարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։

1946 թվականին Նախշքարյանը զորացրվել է և զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Ընտրվել է ՀԿԿ Անիի շրջկոմի քարտուղար, 1952 թվականին՝ Անիի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ապա՝ ՀԿԿ Անիի շրջկոմի առաջին քարտուղարը։ 1958-1961 թվականներին եղել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահը, 1961-1980 թվականներին՝ ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարը։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

1980-1984 թվականներին Նախշքարյանը եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարի տեղակալ, ՀԽՍՀ 4-րդ, 6-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Եղել է Հայաստանի որսորդների միության նախագահը[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել