Գևորգ Հովհաննիսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Գևորգ Հովհաննեսի Հովհաննիսյան (1910, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1940):

Գևորգ Հովհաննիսյան
Ծնվել է1910
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Հովհաննիսյանը ծնվել է 1910 թվականին, Էջմիածնում։ 1929 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, Հոկտեմբերյանի շրջանում զբաղվել ուսուցչական աշխատանքով, Մրգաշատ, ապա Մեծ Շահրիրար գյուղերի դպրոցներում եղել տնօրեն, դասավանդել պատմություն։ Ընտրվել է շրջանի լուսավորության աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ։ 1939 թվականին Լենինգրադի Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական համալսարանն ավարտելուց հետո նշանակվել է Հայաստանի լուսավորության նախարարությունում դասախոսական և էքսկուրսիոն բյուրոյի նախագահ[1]։

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել միջինասիական զինվորական օկրուգում։ Սովորել է Թերմեզ քաղաքի հրետանային դպրոցում, ավարտելուց հետո նշանակվել է 83-րդ լեռնահրաձգային թուրքմենական դիվիզիայի 67-րդ հրետանային գնդի առաջին մարտկոցի հրամանատար։ 1940 թվականին Հովհաննիսյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1942 թվականի նոյեմբերի 18-ին 83-րդ դիվիզիայում Հովհաննիսյանը մարտեր է մղել Տուապսեից հյուսիս արևելք, մասնակցել է Մոզդոկ, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման մարտերին։ 1944 թվականի սեպտեմբերին ավագ լեյտենանտ Հովհաննիսյանը նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ։ Կռվել է 1-ին, 3-րդ ուկրաինական ռազմաճակատներում, մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Հովհաննիսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով ու մի շարք մեդալներով։

1946 թվականին Հովհաննիսյանը զորացրվել է բանակից, աշխատանքի անցել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում՝ որպես տնօրեն և պատմության ուսուցիչ[1]։

1962 թվականին Հովհաննիսյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման, պարգևատրվել է մեդալներով և գովասանագրերով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Կարմիր աստղի» շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել