Գէորգ Հաճեան (1971[1], Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան - հոկտեմբերի 6, 2020(2020-10-06)), լիբանանահայ օպերային երգիչ, խմբավար, «Դրո Կանայան» կոմիտեության անդամ, ազատամարտիկ[3]։

Գևորգ Հաճյան
Դիմանկար
Ծնվել է1971[1]
ԾննդավայրԱնջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
Մահացել էհոկտեմբերի 6, 2020(2020-10-06)
Քաղաքացիություն Լիբանան[2] և  Հայաստան
Մասնագիտություներգիչ և խմբավար
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում։ 1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։ Հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։

Գևորգ Հաճյանը մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Վիեննայում, Սլովինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյթում, Կատարում, Պարսկաստանում։

2005 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009 թվականը ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Երևանի «Շարական» հնագույն երաժշտական անսամբլում՝ Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ։

2011-ի նոյեմբերին մասնակցելով Իտալիայի «International Competition of Opera Singers»-ին` դասվել է լավագույն տասնյակում և արժանացել պատվոգրի։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Երգիչը թողարկել է 5 ձայնասկաւառակ իր կենդանութեանը՝ «Կոմիտասեան Երախայրիք» 2008, «ԶՔեզ Օրհնեմք» 2009, «Հայաստանե երգերում» 2010, «Կոմիտասեան Հայաստան» 2012, «Ղօղանջ Անկախութեան» 2018 և տեսահոլովակ մը՝ « Յարատև Կռիւ» 2017։ հեղինակած է չորս երգերու նախագծեր՝ “Ապրիլ 24” 2009թ.՝ նուիրուած 1948թ. ՄԱԿի կողմէ Ցեղասպանութեան Կոնվեցիայի ընդունման 60ամեակին,“Սիամանթոյի Թախծոտ Սրինգը և Յաղթական Շեփորը” 2013թ.՝ նուիրուած Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին։ հեղինակած է չորս երգերու նախագծեր՝ “Ապրիլ 24” 2009թ.՝ նուիրուած 1948թ. ՄԱԿի կողմէ Ցեղասպանութեան Կոնվեցիայի ընդունման 60ամեակին,Սիամանթոյի «Թախծոտ Սրինգը և Յաղթական Շեփորը” 2013թ.՝ նուիրուած Ցեղասպանութեան 100րդ տարելիցին։ Անտիպ մնացած են երկու նախագծերը՝ Դանիէլ Վարուժանի “Անդաստանը” և Ռուբէն Սևակի “Վրէժին Սերմնացանը”, տեսահոլովակ մը՝ “Զոհուածներուն”, ձայնասկաւառակներ՝ ևրոպական արիաներ և մանկապատանեկան երգեր Սբ. Ծննդեան Տաղեր։ Ի խոնարհում Գէորգ Հաճեանի նահատակութեան Ա. Տարելիցին, Տիկինը՝ Ֆրիտան և որդին Թաթուլը լոյս ընծայեցին անոր նախագիծերէն անտիպ երգերու շարքը՝ «Վերջին Սերմնացանը» խորագրով, 2021 թուականին։ որոնք նուիրուած էին եղեռնի 100-րդ տարելիցին նահատակուած հայ նշանաւոր բանաստեղծներուն՝ Դանիէլ Վարուժանի «Հացին Երգը» երկերու հաւաքածոյէն՝ «Անդաստանը», Սիամանթոյի՝ «Մեսրոպ Մաշտոց» ժողովածուէն «Թախծոտ Սրինգը և Յաղթական Շեփորը” և բժիշկ Ռուբէն Սևակէն «Վրէժին Սերմնացանը»։

Մահ խմբագրել

2020 թվականի աշնանը մասնակցել է Արցախում տեղի ունեցող Հայ-ադրբեջանական պատերազմին։ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվելէ՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ[4]։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Կոմիտասեան Երախայրիք»[5]
  • «Զքեզ Օրհնեմք»
  • «Հայաստանը Երգերում»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kevork Hadjian: Firstling Inspired by Gomidas
  2. https://web.archive.org/web/20201016015542/https://gols.am/?p=5682
  3. One, Studio. «Ինքնաճանաչողությունն Աստծո ներկայությունը քո մեջ զգալու կարողությունն է. Գէորգ Հաճեան». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «CD ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ԵՐԱԽԱՅՐԻՔ». Cilicia Bookstore (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել