Գևորգ Կարապետյան (ճարտարագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)
Գևորգ Նահապետի Կարապետյան (1936, Ազատավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, կամրջաշինարար, գրող և ինքնուս կոմպոզիտոր[1]։
Գևորգ Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Գևորգ Նահապետի Կարապետյան |
Ծնվել է | 1936 |
Ծննդավայր | Ազատավան |
Ազգություն | Հայ |
Ոճ(եր) | խորհրդային ճարտարապետություն |
Գործունեություն | Ճարտարագիտություն, Գրականություն, Երաժշտություն |
Կրթություն | ՀԱՊՀ |
ԿենսագրությունԽմբագրել
Գևորգ Կարապետյանը ծնվել է 1936 թվականին Արարատի մարզի Ազատավան գյուղում։ Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարագետի որակավորում, մասնագիտացել կամուրջների և ճանապարհների նախագծման ոլորտում։ Հարյուրից ավել կամուրջների, ճանապարհների և քաղաքային այլ ենթակառուցվածքների հեղինակ է։
Նախագծային աշխատանքներ իրականացրել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. նրա աշխատանքների թվին են պատկանում կարևոր քաղաքային ենթակառուցվածք հանդիսացող կամուրջներ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Ջերմուկում և Հայաստանի այլ քաղաքներում, Արտաշատի լիճը, կամուրջներ և ճանապարհներ հետխորհրդային երկրներում և Սիրիայում։ Գևորգ Կարապետյանը նաև 5 գեղարվեստական ժողովածուների, ինչպես նաև 25 երգերի և 8 պարեղանակների հեղինակ է[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Official website Armenian Public Radio։ «Բանաստեղծ կամրջաշինարարը. «Հատվող եթեր»» (հայերեն)։ Վերցված է 2022 թ․ հունվար 31