Գևորգ Առաքելյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Առաքել, Գևորգ Աբրահամի Առաքելյան (հունվարի 1, 1937(1937-01-01), Կիրովական, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ։

Գևորգ Առաքելյան
Ծնվել էհունվարի 1, 1937(1937-01-01) (87 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար և գրաֆիկա

Կենսագրություն

խմբագրել

1963 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ստուդիան։ Ստեղծագործում է հիմնականում բնանկարի և գրաֆիկայի բնագավառներում։ «Սպասում» (1977), «Բազում գյուղը» (1986) և այլ նկարներն աչքի են ընկնում վառ գունային գամմայով։ Գրաֆիկ, գործերից են՝

  • «Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1977)
  • «Թումանյան. քառյակներ» (1999)
  • «Զարկված թռչուններ» (2000)
  • Շարքեր՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում (1978, 2001)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գևորգ Առաքելի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.