Գևորգ Ալթունյան (հեռուստահաղորդավար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)
Գևորգ Ալթունյան (մարտի 8, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստահաղորդավար և մեկնաբան, 2012 թվականից՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն[1][2], 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը[3][4]։
Գևորգ Ալթունյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1991) |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Հայկական ժամանակ, Կենտրոն, Արմենիա TV, Արմնյուզ, TV5 և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
ԿենսագրությունԽմբագրել
Գևորգ Ալթունյանը ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին Երևանում։ 1991 թ. ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1996-1998 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Բանակում, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զիվորական թերթը։ 1999-2000 թվականներին թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին։ 2002 թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը։ 2004 թվականից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը։ 2004-2010 թթ. աշխատել է «Արմենիա» և «TV5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը։ 2010 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում` որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, որտեղ հանդես է գալիս նաև «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար , «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար։ 2012 -2016 թթ․-ին եղել է Գևորգ Ալթունյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կենսագրությունը Archived 2016-04-14 at the Wayback Machine. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կայքում
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գևորգ Ալթունյան»։ avproduction.am։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 23
- ↑ Sputnik։ «Գևորգ Ալթունյանը` ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 23
- ↑ LLC ZOOM GRAPHICS։ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի հաղորդագրություն»։ www.mil.am։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 23