Գևորգ Ալթունյան (գրականագետ)

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)

Գևորգ Կարապետի Ալթունյան (օգոստոսի 10, 1881(1881-08-10)[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1947[1]), հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ։

Գևորգ Ալթունյան
Ծնվել էօգոստոսի 10, 1881(1881-08-10)[1][2]
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել է1947[1]
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ և ուսուցիչ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան[1] և HU Berlin (1911)[1]
ԱշխատավայրԳևորգյան հոգևոր ճեմարան[1]
Գևորգ Ալթունյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Գևորգ Ալթունյանը 1911 թվականին ավարտել է Բեռլինի հա­մալսարանը։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում[3]։

Լույս են տեսել Ալթունյանի «Հայոց նախնական պատմութիւնը ըստ Մոմզէնի» (1904), «Գերմանական նոր գրականութեան պատմութիւն» (1914), «Հայ գրի եւ տպագրութեան մեծ յոբելեանը... 1512 1912» (1912) աշխատությունները, խմբագրել է Է. Մեյերի «Պատմութեան տեսական եւ մեթոդաբանական խնդիրներ» (1912) ոաումնասիրությունը, կազմել դպրոցական դասագրքեր («Կենդանաբանութեան դասագիրք», 1906), թարգմանել Յ․ Վ. Գյոթեի «Ստելլա» (1902, բոլորը՝ Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Ի. Բերդնիկովի «Նոր պետութեան վերաբերմունքը դէպի կրօնը» (1902, Ալեքսանդրապոլ, Սանոյանի և Ստեփանյանի տպարան), «Իփիգենիան Տավրոսում» (1914, Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Հերման Զուդերմանի «Հոգսը» (1913 թ., Նվարդ Աղանյանի տպարան) գործերը։ Կրասնոդարի հայկական թատրոնում բեմադրվել են նրա «Արտաշէս թագաւոր եւ Սաթէնիկ» (1921, անտիպ), «Սասունցի Դաւիթ» (1922) պիեսները[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ալթունյան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164