Գրտնակիչ հաստոց, ալրաղաց մեքենա։ Օգտագործվում է նաև աղի և այլ սորուն նյութերի մանրման համար։ Աշխատանքային օրգանները մեկ կամ երկու զույգ գրտնակներն են (հարթ կամ ակոսավոր մակերևույթով), որոնք տարբեր շրջանային արագություններով պտտվում են հանդիպակաց ուղղությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 237