Գրոնգի շրջան (նորվ.՝ Grong kommune՝ գրոնգ կոմունե)՝ երկրորդ մակարդակի վարչական միավոր Նորվեգիայի Թագավորությունում։ Մտնում է Նուր Թրյոնդելագի մարզի մեջ։

Գրոնգի շրջան
նորվ.՝ Grong kommune

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում էՆուր Թրյոնդելագ
ՎարչկենտրոնՄեդյո
Հիմնական լեզուՆորվեգերեն
Բնակչություն (2011)
2357 (301 Նորվեգիայում տեղ)
Խտություն2,1
Ազգային կազմՆորվեգացիներ
Կրոնական կազմՆորվեգիայի լյութերական եկեղեցի
Տարածք1136,17  (87 Նորվեգիայում տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Ցածրագույն կետ

 0 մ
Հիմնադրված է1838 թ.
Պատմական շրջան(ներ)Կենտրոնական Նորվեգիա
Սահմանակցում էHøylandet Municipality?, Namsskogan Municipality?, Lierne Municipality?, Snåsa Municipality? և Overhalla?
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդNO-1742
grong.kommune.no

Բնակչությունը խոսում է նորվեգերենով, սակայն պետական լեզուն նինորսկի ու բոքմալի միջև հստակ ընտրված չէ։

Պատմություն խմբագրել

Գրոնգի շրջանը հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին, երբ վարչական շրջանը դեռ գտնվում էր Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության կազմում։

1874 թվականին կառուցվում է Գրոնգի եկեղեցին, 1877 թվականին՝ Հառռանի եկեղեցին, իսկ առավել հին եկեղեցին կառուցվել է ավելի քան երեք դար առաջ (Գլյոսհաուգի եկեղեցի, 1689)։ 1901 թվականի հունվարի 1-ին հյուսիսարևմտյան շրջան Հյոյլանդետը, որն ուներ 1046 մարդ բնակչություն, անջատվում է Գրոնգի շրջանից։

Նորվեգիայի անկախության շրջանում արդեն՝ 1923 թվականի հունվարի 1-ին Գրոնգի շրջանից անջատվում են հյուսիսարևելյան շրջան Ռյորվիկը (392 բնակիչ), հյուսիսարևմտյան շրջան Նամսկոգանը (469 բնակիչ), և կենտրոնական շրջան Հառանը (630 բնակիչ)։ Դրա արդյունքում Գրոնգի բնակչությունը հասնում է 1,272 մարդու։ 1964 թվականի հունվարի 1-ին Հառանի շրջանը (1,085 բնակիչ) դարձյալ միացվում է Գրոնգին[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Գրոնգի շրջանը ընկած է Նամսեն գետի երկայնքով՝ Նամդալենի հովտում։ Այդ գետի երկու հիմնական վտակները՝ Սանդյոլա և Նեսելվա, նույնպես հոսում են այս շրջանի տարածքով։

Բանգսյոյնեի լճերը գտնվում են Սնոսայի և Օվերհալայի շրջանների հետ ունեցած սահմանին։ Շրջանի հարավարևելյան մի հատված գտնվում է Բլոյֆյելա Սկյակերֆյելա ազգային պարկը։

Նորվեգիայի բոլոր շրջանները, այդ թվում Գրոնգը, ունեն տասնամյա կրթական համակարգ, առողջապահական ու քաղաքացիական կառույցներ, սոցիալ-տնտեսական ծառայություններ և շրջանային ենթակայության ճանապարհներ։ Գրոնգը ղեկավարվում է շրջանային ղեկավարի միջոցով, ով իր հերթին ընտրում է քաղաքապետին։

Շրջանն ունի երեք հիմնական գյուղական բնակավայր՝ Հառանը, Բերգսմոյենը և Մեդյոն[2]։

Տնտեսություն խմբագրել

Եվրոպայի E6 մայրուղին անցնում է այս տարածքով. այն կտրում է Նամսեն գետը՝ այս շրջանի տարածքում։

Նույն կերպ այստեղով անցնում է Նուրլանսբանեն երկաթուղագիծը։ Այս տարածքում են գտնվում վերջինիս երկու երկաթուղային կայաններ՝ Գրոնգը Մեդյո քաղաքում և Հառանը՝ Հառան գյուղում։ Այժմ փակ է հին՝ Նամսոս երկաթգիծը, որը կապում էր Գրոնգը Նամսոսի հետ։

Գրոնգի շրջանից ոչ հեռու գտնվում են երեք տարածաշրջանային (Սնոսա, Նամսոս, Ռյորվիկ) և մեկ միջազգային (Թրոնհեյմ) օդանավակայաններ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen" (PDF) (in Norwegian). Statistisk sentralbyrå.
  2. Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". Retrieved 29 October 2008.

Կաղապար:Նուր Թրյոնդելագ