Գրոդնոյի պետական բժշկական համալսարան

Գրոդնոյի պետական բժշկական համալսարան (ԳՊԲՀ) (белор. Гродзенскі дзяржаўны медыцынскі універсітэт (ГДМУ), բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունը Բելառուսի Գրոդնո քաղաքում։

Գրոդնոյի պետական բժշկական համալսարան
Grodno State Medical University
ՀապավումԳՊԲՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Նախկին անվանումներԳրոդնոյի բժշկական ինստիտուտ
Հիմնադրված է1958, (1775 որպես բժշկական ակադեմիա)
Տիպքաղաքացիական
ՌեկտորԵլենա Նիկոլաևնա Կրոտկովա
Երկիր Բելառուս[1]
ՏեղագրությունԲելառուս Բելառուս, Գրոդնո
Հասցե230009 Գրոդնո, Գորկու փողոց, 80
Կայքgrsmu.by

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Գրոդնոյի պետական բժշկական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Hrodna State Medical University Վիքիպահեստում

Համալսարանն ունի 6 ֆակուլտետ, 45 բաժին, 21 բաժին, ավելի քան 1100 աշխատող, մագիստրատուրայի 18 մասնագիտություն, ասպիրանտուրայի 32 մասնագիտություն, դոկտորանտուրայի 10 մասնագիտություն, կլինիկական օրդինատուրայի 38 մասնագիտություն, պրոֆեսորադասախոսական կազմի 500 անդամներ աշխատում են մշտական հիմունքներով, ներառյալ 42 պրոֆեսոր և 152 դոցենտ, 45 գիտությունների դոկտոր և 222 գիտությունների թեկնածու։

Պատմություն խմբագրել

 
Գրոդնոյի բժշկական ակադեմիայի շենքը

Գրոդնոյի շրջանում բժշկական կրթության պատմությունը սկիզբ է առել 18-րդ դարից, երբ առաջին անգամ բացվեց Գրոդնոյի բժշկական ակադեմիան ժամանակակից Բելառուսի տարածքում, որը հետագայում Եվրոպայի առաջադեմ բժշկական կրթական հաստատություններից մեկն էր։ Ակադեմիայում կազմակերպվել էին առաջին անատոմիական թատրոնը, բնական պատմության թանգարանը, գիտական բժշկական գրադարանը և բուսաբանական այգին։ Ակադեմիայի հիմնադիրն էր ֆրանսիացի Ժ. Է. Ժիլիբերը (1741-1814), որը իր ժամանակի ականավոր բարերար և գիտնական էր։

1958 թվականի օգոստոսի 9-ին, ԲԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ և ԲԽՍՀ առողջապահության նախարարության 1958 թվականի օգոստոսի 14-ի թիվ 75 հրամանով որոշվեց բացել Գրոդնոյի բժշկական ինստիտուտը։ Սկզբնական շրջանում գործում էր միայն բուժական ֆակուլտետը։ Ավելի ուշ՝ 1970 թվականին, բացվեց նախապատրաստական բաժանմունք, 1979 թվականին՝ մանկաբուժական ֆակուլտետ։

1991 թվականին Բելառուսում առաջին անգամ կազմակերպվեց բարձրագույն կրթությամբ բուժքույրերի պատրաստման բաժին։ 1993 թվականին Բելառուսում առաջին անգամ պետական բժշկական ինստիտուտում բացվեց բժշկական և հոգեբանական ֆակուլտետ[2], իսկ 1995 թվականին կազմավորվեց օտարերկրյա ուսանողների ֆակուլտետը։

2000 թվականին ԳՊԲԻ-ին շնորհվել է համալսարանի կարգավիճակ։

2003 թվականին լույս է տեսել «Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի ամսագրի» առաջին համարը։ Նույն թվականին օտարազգի ուսանողներին առաջարկվեց անգլերեն լեզվի ուսուցում։

2008 թվականին կազմավորվել է բժշկաախտորոշիչ ֆակուլտետը, որտեղ իրականացվում է «բժշկաախտորոշիչ գործ» և «քույրական գործ» մասնագիտություններով ուսուցումը։

2010 թվականին Գրոդնոյի պետական բժշկական համալսարանը դարձավ Բելառուսի Հանրապետության բժշկական համալսարաններից առաջինը, որում ներդրվեց և վավերացվեց որակի կառավարման համակարգը։

2011 թվականին ստեղծվել է պրոֆեսորադասախոսական խորհրդատվական կենտրոն։

2012 թվականին ԳՊԲՀ-ին շնորհվել է Բելառուսի Հանրապետության կառավարության մրցանակը՝ որակի ոլորտում 2011 թվականի ձեռքբերումների համար։

Համալսարանը հավատարմագրվել է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեում և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես գիտական կազմակերպություն։ Պետական բժշկական գիտական կազմակերպությունների գիտական գործունեության գնահատման արդյունքներով 2011 թվականին դասվել է առաջատար գիտական կազմակերպությունների 1-ին դասին։

2013 թվականին ԳՊԲՀ-ն հաղթել է «Գիտություն և կրթություն» անվանակարգում «Տարվա ապրանքանիշ 2013» մասնագիտական մրցույթում։

Համալսարանը պարգևատրվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի պատվոգրով՝ պետական սոցիալական քաղաքականության իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների պատրաստման համար։

ԳՊԲՀ-ն ստացել է կրթության և գիտության ոլորտի փորձագետի կարգավիճակ՝ դառնալով «Global World Communicator" (GWC). Education and Science» միջազգային ծրագրի հավատարմագրված անդամ։ Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սնեժիցկի Վ. Ա.-ն ընդգրկվել է տվյալ կազմակերպության գիտնականների միջազգային խորհրդի կազմում։

Բելառուսի Հանրապետությունում բացվել է գործնական ուսուցման առաջին բժշկական լաբորատորիան։

2014 թվականին «Էքսպերտ» վարկանիշային գործակալությունը ԳՊԲՀ-ին ներառել է ԱՊՀ երկրների լավագույն ուսումնական հաստատությունների ցանկում, որտեղ նրան շնորհվել է «D» վարկանիշային դաս<sup id="mwKw">[2]</sup>:

Համալսարանն ընդգրկվել է Worldwide Professional University Rankings RankPro վարկանիշային աղյուսակում (գիտնականների միջազգային խորհրդի համալսարանների վարկանիշ) աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում։

ԳՊԲՀ-ն «Տարվա ապրանքանիշ - 2014» մասնագիտական մրցույթի դափնեկիր է։

2016 թվականին համալսարանը արժանացել է կառավարության մրցանակի՝ որակի ոլորտում ձեռքբերումների համար։

Բացվել է որակավորման բարձրացման և վերապատրաստման ֆակուլտետը։

2018 թվականին համալսարանը ստացել է ԱՊՀ 2017 թվականի մրցանակի դափնեկրի կոչում՝ արտադրանքի և ծառայությունների որակի ոլորտում նվաճումների համար։

Ուսումնական աշխատանք խմբագրել

 
Գլխավոր մասնաշենք

Գրոդնոյի պետական բժշկական համալսարանն ունի անհրաժեշտ բազա՝ գրեթե բոլոր բժշկական մասնագիտություններով բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար։

60 տարի շարունակ համալսարանը վերապատրաստել է ավելի քան 22,000 մասնագետ Բելառուսի Հանրապետության, արտերկրի և հարևան երկրների համար։ Այսօր սովորում են ավելի քան 4000 ուսանողներ, որոնց թվում 700-ից ավելին` աշխարհի 29 երկրների քաղաքացիներ։

Համալսարանն ունի գործնական ուսուցման լաբորատորիա՝ ուսումնական կենտրոն, որն իրականացնում է բժշկական կրթության վերապատրաստման նորարարական ձևեր և նպատակային պարապմունք` գործնական հմտություններ վարելու համար։ Լաբորատորիան դասեր է անցկացնում ուսանողների, բժիշկների, պրակտիկանտների, կլինիկական օրդինատորների հետ։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Բուժական ֆակուլտետ, ԳՊԲՀ ամենահին և ամենամեծ ֆակուլտետն է։ Տարիներ շարունակ բուժական ֆակուլտետը բուհի միակ ֆակուլտետն էր և պատրաստում էր գրեթե բոլոր մասնագիտությունների բժիշկներին։ Այսօր ֆակուլտետում շեշտը դրվում է առողջության ամրապնդման և պահպանման, ախտորոշման, բուժման, մեծահասակների ռեաբիլիտացիայի ոլորտներում բուժական և կանխարգելիչ գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստման վրա։
  • Մանկաբուժական ֆակուլտետ, ֆակուլտետի ուսանողները ստանում են հիմնարար և կլինիկական գիտելիքներ չորս հիմնական ուղղություններով՝ մանկաբուժություն, մանկական վիրաբուժություն, մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա, մանկական գինեկոլոգիա։
  • Բժշկահոգեբանական ֆակուլտետ, Բելառուսի Հանրապետության միակ ֆակուլտետը, որտեղ մշակվել է հոգեկան առողջության ոլորտում մասնագետների մասնագիտացված վերապատրաստում։ Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են որպես հոգեբույժ, նարկոլոգ, հոգեթերապևտ։ Նրանց թվում են գիտությունների թեկնածուներ, հոգեբուժական և նարկոլոգիական առողջապահական հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
  • Բժշկաախտորոշիչ ֆակուլտետ, ուսուցումն իրականացվում է երկու մասնագիտություններով՝ բուժքույրական գործ և բժշկաախտորոշիչ գործ։ Ֆակուլտետի շրջանավարտները կարող են զբաղեցնել ճառագայթային ախտորոշման բժշկի (ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիայի բժիշկ), ուլտրաձայնային ախտորոշման բժշկի, ֆունկցիոնալ ախտորոշման բժշկի, լաբորատոր ախտորոշման բժշկի, իսկ վերապատրաստումից հետո՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բժշկի և ռադիոնուկլիդային ախտորոշման բժշկի պաշտոններ։
  • Որակավորման բարձրացման և վերապատրաստման ֆակուլտետ, ապահովում է առողջապահության համակարգի կադրերի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը հետբուհական կրթության միասնական համակարգում։
  • Օտարերկրյա ուսանողների ֆակուլտետ, հատուկ կազմակերպվել է 1995 թվականին օտարերկրյա քաղաքացիների վերապատրաստման համար։ Ուսումնական գործընթացն իրականացվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով (ըստ ցանկության) և տևում է 6 տարի։ Օտարերկրյա ուսանողներին առաջարկվում է ուսման 2 ձև.
    • ռուսերեն լեզվով (ուսումնական առարկաների դասավանդումը կատարվում է ռուսերեն, անգլերեն);
    • անգլերեն և ռուսերեն լեզուներով (ուսումնական առարկաները դասավանդվում են անգլերեն լեզվով, իսկ հիվանդների հետ շփվելիս օգտագործվում է ռուսաց լեզուն)։

Գիտահետազոտական գործունեություն խմբագրել

Համալսարանի գիտահետազոտական գործունեությունը հիմնարար, որոնողական, կիրառական գիտական հետազոտությունների զարգացումն է՝ որպես հիմք նոր գիտելիքների ստեղծման, նոր տեխնոլոգիաների յուրացման, գիտական դպրոցների և ԳՊԲՀ առաջատար գիտական կոլեկտիվների կայացման և զարգացման համար՝ գիտության և բժշկության զարգացման գերակա ուղղություններով։

Համալսարանում գործում են՝ 14 գիտամանկավարժական դպրոց, ատենախոսությունների պաշտպանության 4 խորհուրդ, գիտատեխնիկական խորհուրդ, խմբագրական-հրատարակչական խորհուրդ, գիտահետազոտական լաբորատորիա, հետազոտության մոլեկուլային-գենետիկական մեթոդների գիտական լաբորատորիա։

Ուսանողների և երիտասարդ գիտնականների գիտական աշխատանք խմբագրել

Համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը միավորում է 45 գիտական խմբակներ և ավելի քան 1500 ուսանող, ակտիվորեն համագործակցում է հանրապետական և արտասահմանյան ուսանողական գիտական կազմակերպությունների հետ։ ՈՒԳԸ-ն աջակցում է հրատարակությունների նախապատրաստմանը և ուսանողական գիտական աշխատանքների արդյունքների ներդրմանը, միջազգային ուսանողական համագործակցության շրջանակներում համատեղ հետազոտությունների կազմակերպմանը։ Ուսանողական գիտաժողովների և համաժողովների մասնակցության աշխարհագրությունը ամեն տարի ընդլայնվում է (Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա)։

Համալսարանում գործում է երիտասարդ գիտնականների խորհուրդ, որը նպաստում է երիտասարդ գիտնականների ստեղծագործական և գիտական ակտիվության ներուժի զարգացմանը, նրանց մասնակցությանը հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններին։

Կլինիկական աշխատանք և հետդիպլոմային կրթություն խմբագրել

Գրոդնոյի պետական բժշկական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն սովորելու ինչպես ավանդական բուժման մեթոդների, այնպես էլ վերջին գիտական մշակումների և նորագույն բժշկական սարքավորումների կիրառմամբ։ Համալսարանը սերտորեն աշխատում է քաղաքի հիվանդանոցներում, որը թույլ է տալիս ապահովել մասնագետների բազմակողմանի կլինիկական վերապատրաստում։

Համալսարանի հետբուհական կրթության համակարգը ներկայացված է հետևյալ ուղղություններով՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, գիտական աստիճանի հայցորդություն, բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ստաժավորում (ինտերնատուրա), կլինիկական օրդինատուրա։

Համալսարանի հրատարակությունները խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «Медико-психологический факультет ГрГМИ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.

Հղումներ խմբագրել