Գրիսելդա Ալվարես

քաղաքական գործիչ

Գրիսելդա Ալվարես (իսպ.՝ Griselda Álvarez, ապրիլի 5, 1913(1913-04-05)[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 26, 2009(2009-03-26)[2][1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ուսուցիչ, գրող, քաղաքական գործիչ, առաջին մեքսիկացի կինը, ով ընտրվել է նահանգապետի պաշտոնում։ Կոլիմա նահանգը ղեկավարել է 1979-1985 թվականներին[3]։

Գրիսելդա Ալվարես
 
Կուսակցություն՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Կրթություն՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտություն՝ բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր ապրիլի 5, 1913(1913-04-05)[1]
Ծննդավայր Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի օր մարտի 26, 2009(2009-03-26)[2][1] (95 տարեկան)
Վախճանի վայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 
Պարգևներ
Բելիսարիո Դոմինգեսի պատվո մեդալ Հանրապետության սենատից

Կենսագրություն խմբագրել

Գրիսելդա Ալվարեսը ծնվել է Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքում, որտեղ նրա ընտանիքը հաստատվել էր Կոլիմա հրաբուխի կատաղի ժայթքումից հետո։ Ժայթքումն սկսվել էր 1913 թվականի հունվարի 20-ին և շարունակվել չորս օր[4]։ Գրիսելդան ծնվել է Միգել Ալվարես Գարսիայի և Մարիա Դոլորես Դվադալուպե Էուժենիա Պոնցե դե Լեոնի ընտանիքում, որը Կոլիմայի նշանավոր ընտանիքներից էր։ Հայրը եղել է մեքսիկական բանակի զինվոր, այնուհետև 1919-1923 թվականներին ղեկավարել է Կոլիմա նահանգը։ Գրիսելդայի պապը՝ գեներալ Մանուել Ալվարեսը, եղել է Սահմանադրական կոնգրեսի պատվիրակ և 1826 թվականին Կոլիմայում եղել է բարձրաստիճան անձ։ 1857 թվականին, երբ Կոլիման դարձել է նահանգ, Մանուել Ալվարեսը եղել է առաջին նահանգապետը։ Գրիսելդան սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես բանաստեղծ և գրող։

Ստեղծագործելուն զուգահեռ աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև ներգարվվել է հանրային ծառայության մեջ։ Չհրաժարվելով ուսուցչի աշխատանքից՝ հասարակական ոլորտում պաշտոն է զբաղեցրել կրթության վարչությունում, եղել է կամավորական ծառայությունների դաշնային սոցիալական ապահովության ինստիտուտի տնօրեն[5], 1976-1979 թվականներին՝ Խալիսկո նահանգի սենատոր, 1979-1985 թվականներին՝ Կոլիմայի նահագապետ։ Որպես նահանգապետ նրա նպատակն է եղել «educar para progresar» (Կրթել հանուն առաջընթացի)[6]։ Հանուն առաջընթացի աշխատելուն զուգընթաց, նա հիմնադրել է տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Ուշադրություն կանանց կենտրոնը», Մեքսիկացի կանանց դաշինքը, Սոցիալական բարեկեցության մեքսիակական ընկերակցությունը։ Նա նաև ծառայել է իր քաղաքական կուսակցությանը՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությանը, 1978 թվականից եղել է ազգային գաղափարախոսության հանձնախմբի անդամ, 1994 թվականից Ազգային գործադիր կոմիտեի պատվո և արդարադատության ազգային հանձնաժողովի կոմիտեի անդամ, ինչպես նաև բազմաթիվ այլ կոմիտեների և խորհրդակցական խմբերի անդամ[3]։

Երկեր խմբագրել

  • Cementerio de Pájaros 1956
  • Dos cantos 1959
  • Desierta compañía 1961
  • Letanía erótica para la paz 1963
  • La sombra niña 1965
  • Anatomía superficial 1967
  • Estación sin nombre 1972

Գրականություն խմբագրել

  • Diccionario Porrúa de historia, biografía y geografía de México, 4v. México, Porrúa, 1995, t. 1.
  • Enciclopedia de México en CD ROM, Dataconsult, 1999, Disco 1.
  • Musacchio, Humberto, Diccionario enciclopédico de México, 4v. Colombia, Andrés León ed,, 1990, t. 1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Griselda Álvarez (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20110719153040/http://www.laht.com/article.asp?ArticleId=330655&CategoryId=14091
  3. 3,0 3,1 «eMujeres :: Mujeres y hombres, mismos derechos, mismas oportunidades». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Distant Image of Colima Volcano, State of Jalisco, Mexico». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Enciclopedia de México on CD ROM, Dataconsult S.A. de C.V., 1999, Disk 1
  6. Musacchio, Humberto, Diccionario enciclopédico de México, 4v. Colombia, Andrés León Editor, 1990, t. 1
Նախորդող
Արտուրո Նորիեգա Պիսանո
Կոլիմայի նահանգապետ
Գրիսելդա Ալվարես

1979-1985
Հաջորդող
Էլիաս Սամորա Վերդուսկո