Ալեքսանդր Գրիշչուկ

Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա
(Վերահղված է Գրիշչուկ Ալեքսանդրից)

Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ (հոկտեմբերի 31, 1983(1983-10-31), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1999): Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (2000, 2002): Ռուսաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում (2005, 2010, 2013): Ռուսաստանի չեմպիոն (2009): Կայծակնային շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (2006, 2012): Ռուսաստանի Դաշնության սպորտի վարպետ (2013)[2]:

Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ
ռուս.՝ Александр Игоревич Грищук
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 31, 1983(1983-10-31) (40 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Մոսկվա
ԿոչումԳրոսմայստեր (1999)
Միջազգային վարպետ (1998)
Առավելագույն վարկանիշ2810 (2014 դեկտեմբեր)
Ներկայիս վարկանիշ2728
ՖԻԴԵ համար4126025
365chessAlexander_Grischuk
Chesstempo համար78229
ICCF համար78229
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2016
Մարզական ակումբՓարիզի շախմատային ակումբ և Lübecker Schachverein
 Alexander Grischuk Վիքիպահեստում

Շախմատային կարիերա խմբագրել

Ալեքսանդրը շախմատ խաղալ սովորել է 4 տարեկանում հորից։ Ալեքսանդրի առաջին մարզիչը եղել է Միխայիլ Գոդվինսկին։ Գրիշչուկի շախմատային տաղանդը բացահայտվել է շատ վաղ. մանուկ հասակից նա խաղացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։

Նա հաղթել է Ռուսաստանի մինչև 10, 12, 14, 16 տարեկանների խմբերում։ Աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնությունում նա գրավել է երկրորդ հորիզոնականը։ 14 տարեկանում նա դարձավ միջազգային վարպետ, իսկ 16 տարեկանում` գրոսմայստեր։

 
1992 թվականին

Նվաճումներ խմբագրել

  • 2014 - Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2011 - Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2011 - Կազանում հավակնորդների մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2011 - Մոսկվայում Ռուսաստանի 64-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
  • 2010 - Մոսկվայում Ռուսաստանի 63-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
  • 2010 - Խանտի Մանսիյսկում 39-րդ օլիմպիադայում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2010 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2009 - Մոսկվայում Ռուսաստանի 62-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2009 - Բիլբաոյում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2009 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2008 - Էլիստայում «Գրան պրիի» երրորդ մրցաշարում կիսել է առաջին հորիզոնականը
  • 2004 - Մոսկվայում Ռուսաստանի 57-րդ առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2002 - Մոսկվայում «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում երկրորդ հորիզոնականը
  • 2002 - Վեյկ Ան Զեյի մրցաշարում երկրորդ հորիզոնականը
  • 2000 - Ստամբուլում 34-րդ օլիմպիադայում առաջին հորիզոնականը
  • 2000 - Տորսհավնում «Տորսհավն օփենում» կիսել է առաջին հորիզոնականը
  • 1999 - Սանկտ Պետերբուրգում հաղթել է Չիգորինի հուշամրցաշարում

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[3][4]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1996 2365 2375 2375 2365
1997 2340 2335 2340 2335
1998 2395 2490 2490 2395
1999 2482 2549 2549 2482
2000 2581 2606 2601 2606 2581
2001 2663 2667 2669 2666 2669 2663
2002 2671 2702 2702 2702 2702 2671
2003 2712 2701 2732 2732 2732 2701
2004 2719 2719 2705 2704 2719 2704
2005 2710 2724 2720 2720 2724 2710
2006 2717 2719 2709 2710 2719 2709
2007 2717 2717 2726 2715 2726 2715
2008 2711 2716 2728 2719 2728 2711
2009 2733 2748 2733 2733 2736 2748 2733
2010 2736 2756 2760 2760 2760 2771 2771 2736
2011 2773 2747 2747 2746 2757 2752 2773 2746
2012 2761 2761 2761 2763 2763 2754 2752 2764 2764 2764 2752
2013 2764 2764 2764 2764 2779 2779 2780 2785 2785 2786 2785 2783 2786 2764
2014 2777 2777 2777 2777 2792 2792 2795 2795 2789 2797 2795 2810 2810 2777
2015 2810 2810 2794 2794 2780 2781 2771 2771 2771 2774 2750 2747 2810 2747
2016 2752 2752 2752 2752 2752 2747 2747 2754 2754 2752 2751 2737 2754 2737
2017 2742 2742 2750 2750 2750 2761 2761 2783 2788 2785 2782 2772 2788 2742
2018 2767 2767 2767 2766 2766 2766 2766 2766 2769 2769 2771 2771 2771 2766
2019 2771 2771 2771 2771 2772 2775 2766 2759 2759 2759 2764 2777 2777 2759
2020 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777 2777
2021 2777 2777 2777 2776 2778 2775 2773 2764 2778 2764
2022 2764 2742 2745 2764 2742
2023 2736 2732 2736 2732


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 OlimpBase
  2. Ռուս շախմատիստների նոր կոչումները
  3. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  4. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրիշչուկ» հոդվածին։