Գրիշա Խորենի Իսախանյան (նոյեմբերի 15, 1952(1952-11-15), Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1991(1991-03-25), Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Գրիշա Իսախանյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1952(1952-11-15)
ԾննդավայրԹալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 25, 1991(1991-03-25) (38 տարեկան)
Մահվան վայրԹալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1]։

Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Չարենցավանի հաստոցաշինական տեխնիկումում։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է Ռոստովի քիմպաշտպանության միավորման Հրազդանի մասնաճյուղում[1]։

Մասնակցել է Մարտակերտի և Շահումյանի շրջանների պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1991 թվականին մարտի 25-ին, Թալիշի մերձակա «Թախտեր» տեղամասում, թշնամու գնդակից։ Դիակը գտնվել է Միրբաշիրում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թալիշ գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել