Գրիշա Արզումանյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիշա Հայրապետի Արզումանյան (մայիսի 5, 1926, Զաքաթալա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 9, 1993, Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1926 |
Ծննդավայր | Զաքաթալա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հունվարի 9, 1993 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1949) |
Մասնագիտացում | դերասան |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1949 թվականին ավարտել է ԵԹԻ։ 1949-1952 թվականներին եղել է Թբիլիսիի հայկական, 1952-1961 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասան, 1962-1986 թվականներին՝ հեռուստաստուդիայի ռեժիսոր, 1986 թվականից՝ Կամոյի թատրոնի գլխավոր ռեժիսոր[1]։
ՀեռուստաբեմադրություններԽմբագրել
- Զարզանդ Դարյանի «Ձմռան մի գիշեր»
- Չապեկի «Մայրը»
- Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»
- «Խութեցի Հովհան» (ըստ Ծերենցի «Երկունք Թ դարու» վեպի)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005