Գրիգոր Սիսվան
Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան, ապրիլի 4, 1918, Սիս - հոկտեմբերի 13, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։
Գրիգոր Սիսվան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1918 |
Ծննդավայր | Սիս (Կիլիկիա) |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 1972 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կիլիկիայի Սիս քաղաքում։ 1935 թվականին նրան Սիսվան գրական անունով է կնքել պատրիարք Թորգոմ Գուշակյանը (Սիսվան, Սիսուան նշանակում է Կիլիկիա, մասնավորապես՝ Հայկական Կիլիկիա):1936 թվականին ավարտել է Երուսաղեմի հայոց պատրիարքանի հոգևոր ընծայարանը։ Բեյրութում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, 1945-1947 թվականներին՝ «Նոր ուղի» պարբերականի խմբագիր։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը, այնուհետև, մինչև 1966 թվականը՝ աշխատել է Երևանի ակումբա-գրադարանային տեխնիկումում որպես անգլերենի ուսուցիչ։ 1966-1969 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես բաժնի վարիչ, 1969-1972 թվականներին՝ «Լույս» հրատարակչությունում սփյուռքահայ դասագրքերի խմբագրության վարիչ։ Մահացել է Երևանում[1]։
Գ. Սիսվանի երկերի մատենագիտություն
խմբագրել- Իրականացված երազ, Երևան, Հայպետհրատ, 1949, 132 էջ։
- Հայրենի տուն, Երևան, Հայպետհրատ, 1957, 280 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 512.