Գրիգոր Հակոբյան (խմբագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ջանիբեկի Հակոբյան (սեպտեմբերի 11, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2005, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Գրիգոր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1958 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 3, 2005 (46 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1981) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1996) |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Հակոբյանը ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքում։ 1981 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1983 թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում, 1996 թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են հայ նոր և սփյուռքահայ գրականության, ժանրագիտության, բնագրագիտության հարցերին։ Գրիգոր Հակոբյանը երկար տարիներ հայ նոր և նորագույն գրականության պատմություն է դասավանդելՍուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Վախճանվել է 2005 թ. ապրիլի 3-ին Երևանում[1]։
Գիտական աշխատություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Գրիգոր Հակոբյան, Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն, Երևան, 1996, 256 էջ։
- Յակոբ Օշական, Գրականութեան համար, Գրիգոր Յակոբեանի աշխատասիրութեամբ, Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչութիւն, Երեւան, 1997, 96 էջ։
- Յաոբ Օշական, Հաճի Ապտուլլահ, աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Երևան, Ապոլլոն, 2000, ԽԳ + 298 էջ։
- Զապել և Հրանտ Ասատուրներ, Սիրային նամակներ, աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Գրականութեան և արուեստի թանգարանի հրատարակչութիւն, Երևան, 2001, 312 էջ։
- Գրիգոր Հակոբյան, Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան, Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչություն, Երեւան, 2002, 184 էջ։
- Երվանդ Օտյան, Անիծյալ տարիներ. 1914-1919 (անձնական յիշատակներ), աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Երևան, «Նաիրի», 2004, 584 էջ։
- Գրականագիտական և բանասիրական ուսումնասիրություններ, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2004, 184 էջ։ Գրիգոր Հակոբյան, «Գրական սկանդալից» մինչև «սիրո հաշվեփակ» ըստ Զապել Եսայանի, էջ 145-167։
- Հայ վեպի պատմություն (19-րդ դար), ՀՀ ԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2005, 594 էջ։ Գրիգոր Հակոբյան, Մատթեոս Մամուրյան, էջ 159-173, Գրիգոր Զոհրապ, էջ 273-278, Տիգրան Կամսարական, էջ 424-432, Գրիգոր Արծրունի, էջ 541-549, Գրիգոր Սարաֆյան, էջ 562-565։
- Գրիգոր Հակոբյան, Ուսումնասիրություններ և հոդվածներ, Ս. Էջմիածին, 2007, 560 էջ։
Ընդդիմախոսություններ և կարծիքներ
խմբագրել- Կարծիք Միքայել Հայրապետյանի «Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թթ. հայ արձակում (Չարենց, Մահարի, Թոթովենց, Եսայան)» թեկնածուական ատենախոսության մասին, 1994 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Սաթենիկ Ավետիսյանի «Ակսել Բակունցը և հայ նորագույն արձակը» թեկնածուական աստենախոսության մասին, 1995 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Վեհանուշ Թեքեյանի «Հարցեր քսաներորդ դարու արևմտահայ գրականության» թեկնածուական ատենախոսության մասին, 1995 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Սեդա Գապրանյան-Մելքոնյանի «1960-1980-ական թվականներու լիբանանահայ արձակը» թեկնածուական ատենախոսության մասին, 1995 թ., ԵՊՀ։
- Կարծիք Կարապետ Վարդանյանի «Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը» թեկնածուական ատենախոսության մասին, 1998 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Սիրանուշ Մարգարյանի «Արդի հայ պատմավեպի պոետիկան» թեկնածուական ատենախոսության մասին, 2000 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Ալբերտ Մակարյանի «Արևմտահայ գրական դիմանկարը» դոկտորական ատենախոսության մասին, 2002 թ., ԵՊՀ։
- Կարծիք Մարուշ Նահհաս Երամյանի «Սփյուռքահայ բանաստեղծությունը 1965-1995 թվականներին» թեկնածուական ատենախոսության մասին, 2002 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Սեդա Քիլեճյանի «Նիկողոս Սարաֆյան (կյանքը և գործը» թեկնածուական ատենախոսության մասին, 2002 թ., ԵՊՀ։
- Կարծիք Վիկտոր Սողոմոնյանի «Վահան Տերյանի սիմվոլիզմը» թեկնածուական ատենախոսության մասին, 2004 թ., Գրականության ինստիտուտ։
- Կարծիք Հրաչյա Սարիբեկյանի «Մարդու օտարման պրոբլեմը ժամանակակից հայ արձակում (1970-2003 թթ.)» թեկնածուական ատենախոսության մասին, 2004 թ., Գրականության ինստիտուտ։
Գրիգոր Հակոբյանի մասին
խմբագրել- Սերգեյ Սարինյան, Խմբագրի խոսքը (գրախոսություն Գրիգոր Հակոբյանի «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն» մենագրության մասին), Նոր Դար, 1996, թիվ 18, էջ 4։
- Վլադիմիր Կիրակոսյան, Ժանրին արժանի ուսումնասիրություն (գրախոսություն Գրիգոր Հակոբյանի «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն» մենագրության մասին), Գրական թերթ, 1996, թիվ 14, էջ 4։
- Յակոբ Օշականի ժառանգութեան աննախընթաց հրատարակութիւն մը, Յառաջ, 2001, յունուար 3. ստորագրված է Վ. Մ.։
- Սևան Տէյիրմենճեան, Գր. Յակոբեան «Թերթոն վէպի տեսութիւնը, Երուանդ Օտեան», Ժամանակ, քաղաքական, ժողովրդական օրաթերթ, 4 յուլիս, 2002։
- Իւրնեշլյան Արմեն, Թերթոն վէպի տեսութիւնը, Երուանդ Օտեան, Հայկական Հայագիտական Հանդէս, Բեյրութ, 2002, էջ 370-377։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հակոբյան (խմբագիր)» հոդվածին։ |