Գրիգոր Նարեկացու հուշարձան (Վատիկան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Նարեկացու հուշարձան (այլ կիրառումներ)
Գրիգոր Նարեկացու հուշարձան (իտալերեն՝ Statua Gregorio di Narek), հայ փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու հուշարձանը Վատիկանում[1]։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 41°54′03″ հս․ լ. 12°27′06″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Վատիկան |
Կառուցվել է | 2018, ապրիլի 5 |
Շինության ձևը | բրոնզե քանդակ |
Կառուցել է | Դավիթ Երևանցի |
Շինարար | Միքայել Հասրաթյան |
Ներկա վիճակը | կանգուն |
ՊատմությունԽմբագրել
2016 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պապին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ և հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակը կտեղադրվի Վատիկանում[2]։
Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[3] Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ, Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[4], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[5]։
Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[6]։
ՀեղինակԽմբագրել
- Քանդակագործ ՝ Դավիթ Երևանցի
- Ճարտարապետ` Միքայել Հասրաթյան
ՏվյալներԽմբագրել
Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն։ Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում[7]։ Նարեկացին պատկերված է գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս։ Նարեկացու արձանը նվեր է Հռոմի պապին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Pope Francis and Armenian Patriarchs bless a bronze statue of St Gregory of Narek - Vatican News» (անգլերեն)։ 2018-04-05։ Վերցված է 2018-04-06
- ↑ «St. Gregory of Narek statue unveiled in Vatican Gardens - Video»։ Public Radio of Armenia (en-US)։ 2018-04-05։ Վերցված է 2018-04-05
- ↑ Sputnik։ «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում
- ↑ Նարեկացու արձանն օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, եղբայրական այցը՝ մանրամասն
- ↑ «Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Հայ քանդակագործն աշխատում է Վատիկանի համար Գրիգոր Նարեկացու արձանի վրա»։ artsakhpress.am։ Վերցված է 2018-04-05