Գրիգոր Ղափանցյանի թանգարան
Գրիգոր Ղափանցյանի թանգարան, հիմնադրվել է 1987 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է[1]։
Գրիգոր Ղափանցյանի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Աշտարակ |
Հասցե | Արագածոտնի մարզ, Աշտարակ, Նարեկացու փողոց, 79 շենք |
Հիմնադրվել է | 1987 |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1987 թվականին, Աշտարակում, մեծանուն լեզվաբան ու պատմաբան Գրիգոր Ղափանցյանի (1887-1957) ծննդյան 100 - ամյակի կապակցությամբ։ Տասը տարի շարունակ գործել է հայագետի հայրական տանը կից առանձին շենքում, ապա տեղափոխվել է Աշտարակի՝ Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոց, որտեղ զբաղեցնում է առանձին հարկաբաժին։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում պահպանվում են Ղափանցյանի կյանքն ու գիտական բեղմնավոր գործունեությունը ներկայացնող շուրջ 300 ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, կերպարվեստի գործեր, անձնական իրեր։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոցում՝ Նարեկացու փողոց, 79 շենք հասցեում։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.