Գրիգոր Հարությունյան (հաղորդավար)

հայ հեռուստահաղորդավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)

Գրիգոր Գևորգի Հարությունյան (դեկտեմբերի 21, 1956(1956-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան։

Գրիգոր Գևորգի Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1956(1956-12-21) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունՀաղորդավար, մեկնաբան
ԱշխատավայրՀայաստանի հեռուստատեսություն,
«Արմենիա» հեռուստաընկերություն,
«Երևան» հեռուստաընկերություն,
«Կենտրոն» հեռուստաընկերություն

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Հարությունյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևանում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Նույն թվականին հրավիրվել է Հայաստանի պետական հեռուստատեսություն` աշխատելու որպես հաղորդավար։ Այդ արվեստում նրա ուսուցիչը եղել է հաղորդավար Աիդա Ներսիսյանը։ 1991-1993 թվականներին եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի լրագրող և «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան, 1993 թվականին՝ հեռուստատեսության հաղորդավարների բաժնի վարիչը։ Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի ղեկավար և մեկնաբան։ 2001-2003 թվականներին աշխատել է «Երևան» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդման հեղինակ և վարող։ 2012-2015 թվականներին աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ որպես «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի մեկնաբան։

Մրցանակներ խմբագրել

  • «Տարվա հաղորդավար», 2013 թվական[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել