Գրիգոր Համբարյան (ծնվ.՝ Ախալցայի շրջան, Վրացական ԽՍՀ), հայ հայրենասիրական և ազգագրական երգերի կատարող։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ախալցխայի շրջանում, Վրացական ԽՍՀ։ Պապերը Ջավախք են եկել 1915 թվականին Կարինից, փրկվելով Մեծ Եղեռնից[1]։

Ավելի քան 20 տարի զբաղվում է երգարվեստով։ Առավելապես հայտնի է որպես ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող «Գանձեր» համույթի մեներգիչ։ Համույթը հետագայում «Շարական» անվանվեց և Գրիգոր Համբարյանը սկսեց կատարել նաև հոգևոր երգեր։ Այժմ Աբովյանում գործող «Էրզրում» մանկական երգչախմբի ղեկավարն է։ Հանդես է գալիս ինչպես մենահամերգներով, այդպես էլ՝ մանկական երգչախմբի հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի ամբողջ տարածքում (այդ թվում Արցախում) և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Մեծ դուստրը նկարչուհի է, իսկ փոքրը՝ երգչուհի ու պարուհի։ Կինը ասմունքող է ու նաև հեռուստալրագրող[1]։

Ծանոթագրություններ խմբագրել