Գրիգոր Հակոբյան (խմբագիր)

հայ գրականագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Ջանիբեկի Հակոբյան (սեպտեմբերի 11, 1958(1958-09-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2005(2005-04-03), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Գրիգոր Հակոբյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1958(1958-09-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 3, 2005(2005-04-03) (46 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1981)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

 
Գրիգոր Հակոբյանի հոդվածների ժողովածուն

Գրիգոր Հակոբյանը ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքում։ 1981 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1983 թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում, 1996 թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են հայ նոր և սփյուռքահայ գրականության, ժանրագիտության, բնագրագիտության հարցերին։ Գրիգոր Հակոբյանը երկար տարիներ հայ նոր և նորագույն գրականության պատմություն է դասավանդելՍուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Վախճանվել է 2005 թ. ապրիլի 3-ին Երևանում[1]։

Գիտական աշխատություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  1. Գրիգոր Հակոբյան, Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն, Երևան, 1996, 256 էջ։
  2. Յակոբ Օշական, Գրականութեան համար, Գրիգոր Յակոբեանի աշխատասիրութեամբ, Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչութիւն, Երեւան, 1997, 96 էջ։
  3. Յաոբ Օշական, Հաճի Ապտուլլահ, աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Երևան, Ապոլլոն, 2000, ԽԳ + 298 էջ։
  4. Զապել և Հրանտ Ասատուրներ, Սիրային նամակներ, աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Գրականութեան և արուեստի թանգարանի հրատարակչութիւն, Երևան, 2001, 312 էջ։
  5. Գրիգոր Հակոբյան, Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան, Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչություն, Երեւան, 2002, 184 էջ։
  6. Երվանդ Օտյան, Անիծյալ տարիներ. 1914-1919 (անձնական յիշատակներ), աշխատասիրութեամբ Գրիգոր Յակոբեանի, Երևան, «Նաիրի», 2004, 584 էջ։
  7. Գրականագիտական և բանասիրական ուսումնասիրություններ, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2004, 184 էջ։ Գրիգոր Հակոբյան, «Գրական սկանդալից» մինչև «սիրո հաշվեփակ» ըստ Զապել Եսայանի, էջ 145-167։
  8. Հայ վեպի պատմություն (19-րդ դար), ՀՀ ԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2005, 594 էջ։ Գրիգոր Հակոբյան, Մատթեոս Մամուրյան, էջ 159-173, Գրիգոր Զոհրապ, էջ 273-278, Տիգրան Կամսարական, էջ 424-432, Գրիգոր Արծրունի, էջ 541-549, Գրիգոր Սարաֆյան, էջ 562-565։
  9. Գրիգոր Հակոբյան, Ուսումնասիրություններ և հոդվածներ, Ս. Էջմիածին, 2007, 560 էջ։

Ընդդիմախոսություններ և կարծիքներ խմբագրել

  1. Կարծիք Միքայել Հայրապետյանի «Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թթ. հայ արձակում (Չարենց, Մահարի, Թոթովենց, Եսայան)» թեկնածուական ատենախոսության մասին, 1994 թ., Գրականության ինստիտուտ։
  2. Կարծիք Սաթենիկ Ավետիսյանի «Ակսել Բակունցը և հայ նորագույն արձակը» թեկնածուական աստենախոսության մասին, 1995 թ., Գրականության ինստիտուտ։
  3. Կարծիք Վեհանուշ Թեքեյանի «Հարցեր քսաներորդ դարու արևմտահայ գրականության» թեկնածուական ատենախոսության մասին, 1995 թ., Գրականության ինստիտուտ։
  4. Կարծիք Սեդա Գապրանյան-Մելքոնյանի «1960-1980-ական թվականներու լիբանանահայ արձակը» թեկնածուական ատենախոսության մասին, 1995 թ., ԵՊՀ։
  5. Կարծիք Կարապետ Վարդանյանի «Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը» թեկնածուական ատենախոսության մասին, 1998 թ., Գրականության ինստիտուտ։
  6. Կարծիք Սիրանուշ Մարգարյանի «Արդի հայ պատմավեպի պոետիկան» թեկնածուական ատենախոսության մասին, 2000 թ., Գրականության ինստիտուտ։
  7. Կարծիք Ալբերտ Մակարյանի «Արևմտահայ գրական դիմանկարը» դոկտորական ատենախոսության մասին, 2002 թ., ԵՊՀ։
  8. Կարծիք Մարուշ Նահհաս Երամյանի «Սփյուռքահայ բանաստեղծությունը 1965-1995 թվականներին» թեկնածուական ատենախոսության մասին, 2002 թ., Գրականության ինստիտուտ։
  9. Կարծիք Սեդա Քիլեճյանի «Նիկողոս Սարաֆյան (կյանքը և գործը» թեկնածուական ատենախոսության մասին, 2002 թ., ԵՊՀ։
  10. Կարծիք Վիկտոր Սողոմոնյանի «Վահան Տերյանի սիմվոլիզմը» թեկնածուական ատենախոսության մասին, 2004 թ., Գրականության ինստիտուտ։
  11. Կարծիք Հրաչյա Սարիբեկյանի «Մարդու օտարման պրոբլեմը ժամանակակից հայ արձակում (1970-2003 թթ.)» թեկնածուական ատենախոսության մասին, 2004 թ., Գրականության ինստիտուտ։

Գրիգոր Հակոբյանի մասին խմբագրել

  • Սերգեյ Սարինյան, Խմբագրի խոսքը (գրախոսություն Գրիգոր Հակոբյանի «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն» մենագրության մասին), Նոր Դար, 1996, թիվ 18, էջ 4։
  • Վլադիմիր Կիրակոսյան, Ժանրին արժանի ուսումնասիրություն (գրախոսություն Գրիգոր Հակոբյանի «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ. Ժանրի պատմություն և տեսություն» մենագրության մասին), Գրական թերթ, 1996, թիվ 14, էջ 4։
  • Յակոբ Օշականի ժառանգութեան աննախընթաց հրատարակութիւն մը, Յառաջ, 2001, յունուար 3. ստորագրված է Վ. Մ.։
  • Սևան Տէյիրմենճեան, Գր. Յակոբեան «Թերթոն վէպի տեսութիւնը, Երուանդ Օտեան», Ժամանակ, քաղաքական, ժողովրդական օրաթերթ, 4 յուլիս, 2002։
  • Իւրնեշլյան Արմեն, Թերթոն վէպի տեսութիւնը, Երուանդ Օտեան, Հայկական Հայագիտական Հանդէս, Բեյրութ, 2002, էջ 370-377։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Հակոբյան (խմբագիր)» հոդվածին։