Գրիգոր Կորգանով
Գրիգոր Նիկոլայի Կորգանով (Ղորղանյան) հուլիսի 30, 1886[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918[2][1], Թուրքմենստան), խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։
Գրիգոր Կորգանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1886[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918[2][1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1914)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1914)։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905 թվականից։ Ուսանելու տարիներին գլխավորել է Կովկասյան ուսանողական հայրենակցական ընկերությունը։ Հեղափոխական գործունեության համար 1911 թվականին հեռացվել է համալսարանից։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է բանակային ինքնավար մարմինների կազմակերպիչներից։ Կովկասյան բանակի I համագումարում (1917 թվականի մայիս) ղեկավարել է բոլշևիկյան ֆրակցիան։ Ընտրվել է բանակի ՌՀԿ-ի նախագահ, 1918 թվականի մարտից՝ Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ, ապրիլից եղել է Բաքվի կոմունայի ռազմական-ծովային գործերի ժողկոմ։ Բաքվի վրա գերմանա-թուրքական զորքերի հարձակման ժամանակ գլխավորել է կոմունայի զինված ուժերը։
Գնդակահարվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին, Բաքվի 26 կոմիսարների հետ՝ Ախչա-Կումայի ավազուտներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Корганов Григорий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 643)։ |