Գրիգոր Իզմիրյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 1865 թվականի հունիսի 26-27-ին Թիֆլիսի համքարությունների ելույթի ղեկավար։ Հայացքներով՝ ազգային-պահպանողական։ Պայքարել է Անդրկովկասում Ցարական Ռուսաստանի գաղութային քաղաքականության դեմ։ Գլխավորել է թանկության ու հարկերի բարձրացման հետևանքով բռնկած 10 000 արհեստավորների ելույթը՝ ընդդեմ Թիֆլիսի քաղաքային վարչության։

Գրիգոր Իզմիրյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 313