Գրիգոր Գապարաճյան
հայ բանասեր, խմբագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գապարաճյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր (Կարապետ) Գապարաճյան (1779, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1828[1]), հայ խմբագիր, բանասեր։
Գրիգոր Գապարաճյան | |
---|---|
Ծնվել է | 1779 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1828[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր և խմբագիր |
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Ս. Ղազար վանքում, որտեղ քահանա է ձեռնադրվել 1804 թվականին, սակայն հետագայում հրաժարվել է միաբանությունից և Կարապետ Խապարաճի ստորագրությամբ հրատարակել է մի շարք կրոնական գրքեր։ Գրել է նաև «Գիսավոր աստղ» (1811) աշխատությունը։ 1844 թվականին Փարիզում լույս է ընծայել Եղիշեի «Վասն Վարդանանց պատերազմին» գրքի ֆրանսերեն թարգմանությունը։ 1812-16 թվականներին խմբագրել է «Դիտակ Բիւզանդեան» շաբաթաթերթը[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3998
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 226
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 688)։ |