Գրիգոր Գամպուրյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գամպուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Գամպուրյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ենթդ․ 1915), հայ բժիշկ։

Գրիգոր Գամպուրյան
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915[փա՞ստ]
Մահվան վայրԱդըրնազ, Բրուսա
ԿրթությունԴեղագործական վարժարան
Մասնագիտությունդեղագործ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան դեղագործական վարժարանը և աշխատել դեղագործ-քիմիագետ։ 1914 թվականին Թուրքիայի Գեմլիկ քաղաքում ունեցել է սեփական դեղատուն։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ Բրուսա քաղաքի մոտակա Ադըրնազ գյուղում սպանվել է 35 տարեկանում և մարմինը այրվել։ Այլ տվյալով՝ սպանվել կամ մահացել է 1916[փա՞ստ] թվականին Բրուսայում։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001։