Գրիգոր Բասմաջյան
Գրիգոր Բասմանջյանը (1715[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 22, 1791[1], Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն[1]), Կ․ Պոլսի պատրիարք 1764 թվականից։
Գրիգոր Բասմաջյան | |
---|---|
Ծնվել է | 1715[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 22, 1791[1] |
Մահվան վայր | Տրիեստ, Հաբսբուրգի միապետություն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք |
1761 թվականին ընտրվել է Երուսաղեմի պատրիարք, սակայն հրաժարվել է պաշտոնավարելուց։ Ամիրաների ամբաստանությունների պատճառով 1773 թվականին թողել է Կ․ Պոլսի պատրիարքությունը։ 1775 թվականին ընտրվել է Կիպրոսի հայոց առաջնորդ, բայց տասն ամիս հետո հրաժարվել է և մեկնել Իտալիա։ Գրել է հիշատակարան և այլ գործեր։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 214)։ |