Գրիգոր Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան (ապրիլի 22, 1919[1][2], Կավարտ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 28, 1976[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։
Գրիգոր Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1919[1][2] |
Ծննդավայր | Կավարտ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 28, 1976[2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Գերեզման Գրիգոր Արզումանյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1941)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[1][2] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ Բաքվում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, 1942 թվականին՝ Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելով բանակից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում (1946-1948)։ 1948-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, 1952-1953 թվականներին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1953-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, 1954-1956 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1956-1959 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։
1960-1965 թվականներին Գրիգոր Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել ԽՄԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ 1965-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և ՀԽՍՀ IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ 1955-1962 թվականներին և 1966 թվականից, բյուրոյի անդամ 1965 թվականից։ ԽՄԿԿ անդամ (1944)
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ |