Գրիգոր Արեշյան (հնագետ)

Կալիֆորնիայի համալսարանի հայոց հնագիտության և ազգագրության գիտահետազոտական բաժանմունքի տնօրեն

Գրիգոր Եվգենիի Արեշյան (մայիսի 13, 1949(1949-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2020(2020-08-02)[1], Երևան, Հայաստան), հայ հնագետ և պատմաբան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։ Արեշյանը եղել է հնագետների միջազգային թիմի համանախագահը, որը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ հայտնաբերեց Արենիում գտնված 5,500 տարվա վաղեմության կոշիկը և ամենահին գինեգործարանը[3], որի մասին Արեշյանը ասել է.

Գրիգոր Արեշյան
Ծնվել էմայիսի 13, 1949(1949-05-13)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 2, 2020(2020-08-02)[1] (71 տարեկան)
Երևան, Հայաստան
բնական մահով
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտհնագիտություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, թուրքերեն և գրաբար
Կայքgregoryareshian.com
 Gregory Areshian Վիքիպահեստում

«Առաջին անգամ մենք ունենք գինու արտադրության ամբողջական հնագիտական պատկեր, որը 6100 տարեկան է»[4]։

Գրեգորի Արեշյանը դասավանդել է ԱՄՆ 14 համալսարաններում և քոլեջներում, այդ թվում՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարան, Չիկագոյի համալսարան, Պլատվիլի Վիսկոնսինի համալսարան, և Ամերշթ քոլեջ։ Ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ, որոնք հրատարկվել են 5 լեզուներով 12 երկրներում։ Աշխատությունները նվիրված են հումանիտար և սոցիալական գիտություններում միջառարկայական ուսումնասիրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով լայն պատմական համատեքստում Միջին Արևելքին և Հայաստանին։

Մահացել է 2020 թվականի օգոստոսի 1-ին կորոնավիրուսի հետ կապված բարդությունների պատճառով[5]։

Կրթություն խմբագրել

Գրեգորի Արեշյանը բակալավրի և մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանում, որտեղ սովորել է 1966-1973 թվականներին։ 1973 թվականից մինչև 1975 թվականը Գրեգորի Արեշյանը իր դոկտորանտուրան շարունակել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, ղեկավարը՝ Բորիս Պիոտրովսկի[6]։ Գիտական թեզը՝ «Երկաթը Հին Արևմտյան Ասիայում»։

Գրիգոր Արեշյանը տիրապետել է անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, թուրքերեն, գրաբար լեզուներին և ուրարտական սեպագրերին։

Ֆեստշրիֆտ խմբագրել

2017 թվականին Արեշյանի պատվին լույս է տեսել ֆեստշրիֆտ «Bridging Times and Spaces: Papers in Ancient Near Eastern, Mediterranean and Armenian Studies» վերնագրով։ Հատորի խմբագիրներն էին Արեշյանի նախկին ուսանող Պողոս Ավետիսյանը և Երվանդ Գրեկյանը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.aravot.am/2020/08/03/1127190/
  2. "ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա". www.sci.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  3. "Ancient Shoe Steps up Archaeological Insight -- Sott.net". Sott.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  4. Squires, Nick (2018 թ․ ապրիլի 9). "World's earliest known winery discovered in Armenia". Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  5. "Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը". Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  6. "In Memoriam: Dr. Gregory Areshian -- evnreport.com". evnreport.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  7. "Archaeopress: Publishers of Academic Archaeology". www.archaeopress.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.