Գրիգոր Ավագյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Մկրտչի Ավագյան (մարտի 8, 1899[1][2], Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 28, 1982[1], Բուխարեստ, Ռումինիա[1][3]), հայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Ռումինիայում (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)։
Գրիգոր Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1899[1][2] Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | օգոստոսի 28, 1982[1] (83 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա[1][3] |
Քաղաքացիություն | Ռումինիա և Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան, հրապարակախոս և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստիտուտ[2][3] |
Անդամակցություն | Romanian Academy in Rome? |
Կոչում | պրոֆեսոր[2][3] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռումիներեն և ռուսերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1899 թվականին, Աքքերմանում։ Պեղումներ է կատարել Աքքերմանում՝ հայտնաբերելով Կիլիկիայի հայկական թագավորների դրամներ, ռուսերեն և ռումիներեն հրատարակել աշխատություններ Աքքերմանի հայերի պատմության վերաբերյալ։ Ցույց է տվել Կիլիկիայի հայ առևտրականների կապերն այս շրջանի հետ։ 1935 թվականին Հռոմում լույս է ընծայել «Անտիպ նկարներ էտրուսկյան և հռոմեական ճարտարապետական հուշարձաններից» աշխատությունը (իտալերեն)։ 1955 թվականից աշխատանքի է անցել ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստիտուտում։ Ավագյանը արժեքավոր աշխատություններ ունի Ռումինիայի հայերի պատմության մասին։ Ռումիներեն է թարգմանել ընտիր հատվածներ հայ միջնադարյան տաղերգուների ստեղծագործություններից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Arheologi.ro (ռումիներեն) — 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ավագյան (պատմաբան)» հոդվածին։ |