Գրիգոր Առաքելյան (երաժիշտ)

հայ երաժիշտ, կոմպոզիտոր, թավջութակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Աշոտի Առաքելյան (հունիսի 15, 1963(1963-06-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[2], հայ երաժիշտ, կոմպոզիտոր[3], թավջութակահար, քեմանիահար «Օշական» համույթի հիմնադիր և ղեկավար[4][5]։

Գրիգոր Առաքելյան
Ծնվել էհունիսի 15, 1963(1963-06-15)[1] (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերհոգևոր և ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, թավջութակահար
Գործիքներհայկական վիոլա
քեմանի
թավ քեմանի
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (1980) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1963 թվականի հունիսի 15-ին Երևանում[6]։ 1975-1980 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և թավջութակի բաժինները։ Ավարտելուց հետո նա իր գործունեությունը շարունակել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ժանրերում։ Գրիգոր Առաքելյանի մշակումները և ստեղծագործությունները հնչում են տարբեր երկրներում՝ բազմաթիվ հայկական համույթների կատարմամբ։

Ստեղծագործելով բացառապես կոմիտասյան երաժշտական լեզվամտածողությամբ, առաջնորդվելով հին հայկական երաժշտական համակարգով ստեղծել է բազմաթիվ մշակումներ եւ ստեղծագործություններ երգչախմբի, ժողովրդական եւ դասական նվագարանների համար։

1993թ. հայ անվանի վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծել է հայ նվագարանի մի նոր տեսակ՝ թավ քեմանի, կամ հայկական վիոլա, որն ունի հայ հոգեւոր երաժշտությանը բնորոշ ինքնատիպ հնչողություն։ Այս նվագարանով աշխարհի հայտնի բեմերում հնչել են մեր միջնադարյան երաժշտության այնպիսի գոհարներ, ինչպիսին են՝ Նարեկացու "Գոհար վար" եւ"Աչքն ծով" տաղերի մշակումները, Մաշտոցի Ապաշխարութեան շարականները եւ այլն։

2005թ. հիմնել է հայ միջնադարյան երաժշտության "Օշակա" համույթը։ Այն  մեծ ճանաչում ստացավ Եվրոպայի հնագույն երաժշտության սիրահարների շրջանակներում, ունենալով բաձառիկ ելույթներ Փարիզի "Ռադիո-Ֆրան"-ում, Մոնակոյի կենտրոնական տաճարում, Մարսելի "Լա Մաժոր" տաճարի բացմանը, Թորոնէ, Պոնտուազ, Շտիմենֆեստիվալ փառատոններում։

Համագործակցում է աշխարհի տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ որպես դիրիժոր և մենակատար (Նիդերլանդներ, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Պորտուգալ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://anmmedia.am/hy/musician/grigor-arakelyan/43
  2. Armenian Orchestral Music Tigran Arakelyan A dissertation submitted
  3. ««Տաղարանը» կունենա հնագույն երաժշտության համերգ - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  4. «1963 թվականի հունիսի 15-ին ծնվել է կոմպոզիտոր, թավջութակահար, քեմանիահար Գրիգոր Առաքելյանը» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Naregatsi Art Institute». www.melos.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  6. «Grigor Arakelian». ACMP (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել