Գրիգոր Ակներցի (անհայտ[1] - անհայտ[1]), XIII դարի հայ պատմիչ։ Գրել է «Պատմութիւն ազգին նետողաց»[2] կամ «Պատմութիւն թաթարաց» երկը (մեզ է հասել հեղինակի գրչագիրը), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-1273 թվականների իրադարձությունները)։ Երկում արժեքավոր տեղեկություններ է հաղորդվում ժամանակի տնտեսական և քաղաքական կյանքի, մոնղոլների կրոնի, հավատալիքների, կենցաղի և սովորույթների մասին։ Հետագայում Գրիգոր Ակներցու երկը սխալմամբ վերագրվել է Վարդան Արևելցուն կամ ոմն Մաղաքիա Աբեղայի։ «Պատմութիւն ազգին նետողաց» երկը թարգմանվել է անգլերեն[3], վրացերեն և թուրքերեն։

Գրիգոր Ակներցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունպատմաբան և գրիչ

Գրականություն

խմբագրել

Աշխատություններ

խմբագրել
  • Գրիգոր վրդ. Ակներցի, Պատմութիւն թաթարաց։
  • Robert P. Blake and Richard N. Frye, History of the Nation of the Archers (The Mongols) by Grigor of Akancͺ Hitherto Ascribed to Matakͺia The Monk։ The Armenian Text Edited with an English Translation and Notes, - Harvard Journal of Asiatic Studies, Vol. 12, No. 3/4 (Dec., 1949), pp. 269–399.
  • Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2011։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 212—213.
  2. Գրիգոր վրդ. Ակներցի, Պատմութիւն թաթարաց
  3. «Grigor Aknerts'i's, History of the Nation of Archers. Translated from Classical Armenian by Robert Bedrosian». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 212