Բացել գլխավոր ցանկը

Գրիգոր Աբրահամյան

հայ դերասան

Գրիգոր Աբրահամյան (1862, հունվարի 17, Թիֆլիս - 1894, սեպտեմբերի 12, Թիֆլիս), հայ դերասան։

Գրիգոր Աբրահամյան
Ծնվել էհունվարի 17, 1862(1862-01-17)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1894(1894-09-12) (32 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց չի ավարտել։ Հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել հայկական ներկայացումներին։ Երբ 1879 թվականին կազմակերպվել է Թիֆլիսի Հայոց թատրոնի մշտական խումբը, խաղացել է այնտեղ, ապա այլ թատերախմբերում։ 1883 թվականից Ա. Սաֆրազյանի, Պայծառ Ֆասուլաճյանի, Փառանձեմի հետ հանդես է եկել Աստրախանում, Անդրկովկասում, Պարսկաստանում։ Կատարած դերերից հիշատակության արժանի են՝ Զիմզիմով («Պեպո»), Օսեփ («Քանդած օջախ»), Ֆրանց («Ավազակներ»), Շեյլոկ («Վենետիկի վաճառականը»), Դոկտոր Շտոկման («Դոկտոր Շտոկման») և այլն։ Մահացել է 1839 թվականին, 34 տարեկանում։ Նրան բնորոշ էր արտահայտիչ դիմախաղը, հստակ առոգանությունը, հոգեբանական հավաստի վերլուծությունը[1][2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։
  2. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 21։
  3. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005։