Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան

հայ կաթոլիկ քահանա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր-Պետրոս Աղաջանյան (արևմտահայերեն՝ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան, ֆր.՝ Grégoire-Pierre Agagianian, սեպտեմբերի 18, 1895(1895-09-18)[1][2][3], Ախալցխա[3] - մայիսի 16, 1971(1971-05-16)[1][4][2][…], Վատիկան[3]), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ (1946 թվականից), Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937 - 1962 թթ.)։

Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1895(1895-09-18)[1][2][3]
ԾննդավայրԱխալցխա[3]
Մահացել էմայիսի 16, 1971(1971-05-16)[1][4][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրՎատիկան[3]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
ԿրթությունՊապական ուրբանիստական համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, արևելյան կաթոլիկ վանական և կաթոլիկ եպիսկոպոս
ԱշխատանքՀռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ
ԱշխատավայրՊապական ուրբանիստական համալսարան
Զբաղեցրած պաշտոններկարդինալ, Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս և տիտղոսավոր եպիսկոպոս
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
 Gregorio Pietro Agagianian Վիքիպահեստում

Ծնվել է սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ, ուսումն, հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921–32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լևոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, 1932-ից ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ։ 1960–70-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը։ Աղաջանյան ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, հատկապես «Երրորդ աշխարհ»–ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ, նոր թեմեր ու դպրոցներ։ Աղաջանյան Վատիկանի ազդեցիկ քաղակական դեմքերից էր, դավանաբանական և սոցիալ–քաղ. հարցերում հաճախ պաշտպանում էր աջ միտումները կաթոլիկության մեջ։ Վախճանվել է մայիսի 16-ին, Վատիկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 246