Գրիգորևի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Գրիգորևի փողոց (ռուս.՝ Улица Григорьева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է Ղրիմում խորհրդային իշանության հաստատման և ամրապնդման պայքարի ակտիվ մասնակից Ալեքսանդր Վասիլևիչ Գրիգորևի (1894-1935) պատվին[2]։ Սկիզբ է առնում Ֆուրմանի և Կրուպսկայայի փողոցների հանգույցից և ավարտվում Չեռնովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 230 մետր է։

Գրիգորևի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն230 մետր
Փոստային ինդեքս298609

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Գրիգորևի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Ֆուրմանի և Կրուպսկայայի փողոցների հանգույցից, հատում Մայոր Սավելևի փողոցը և ավարտվում Չեռնովի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 59 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 230 մետր է։

Գրիգորևի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է Ղրիմում խորհրդային իշանության հաստատման և ամրապնդման պայքարի ակտիվ մասնակից, ծնունդով յալթացի Ալեքսանդր Վասիլևիչ Գրիգորևի (1894-1935) պատվին։ Այդ մասին հուշատախտակը փակցված է թիվ 2 տան պատին[2]։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ալեքսանդր Գրիգորևը պարտիզանական խմբի կազմում մարտնչել է սպիտակգվարդիականների դեմ։ 1920 թվականի սեպտեմբերի 7-ին 11-հոգանոց ջոկատի կազմում նա մտել է Ղրիմ։ Նա ու ևս երկու պարտիզան՝ Ալեքսեյ Մոկրոուսովը և Իվան Պապանինը, իրականացրել են հանքի պայթյուն, ինչի հետևանքով այն երկար ժամանակով շարքից դուրս է եկել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Улица Григорьева».
  3. «Организация партизанского движения в Крыму».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել