Հովհաննես Գրիգորյան

հայ խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Գրիգորյան Հովհաննեսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Երվանդի Գրիգորյան (օգոստոսի 7, 1945(1945-08-07)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013(2013-02-07), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։

Հովհաննես Գրիգորյան
Հովհաննես Երվանդի Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 7, 1945(1945-08-07)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 7, 2013(2013-02-07) (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հովհաննես Գրիգորյան Վիքիքաղվածքում
Հովհաննես Գրիգորյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)[2]։

Մահացել է փետրվարի 7, 2013-ին, Երևանում։

Բանաստեղծական ժողովածուները խմբագրել

  • 1975 - Երգեր առանց երաժշտության
  • 1979 - Բոլորովին ուրիշ աշուն
  • 1982 - Անձրև մի տխուր առիթով
  • 1986 - Դանդաղ ժամեր
  • 1992 - Հրեշտակներ մանկության երկնքից
  • 1996 - Երկու ջրհեղեղի արանքում
  • 2002 - Կես ժամանակ
  • 2006 - Գիշերահավասար
  • 2010 - Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ

Մանկական բանաստեղծությունների ժողովածուները խմբագրել

  • 1980 - Քո առաջին բառերը
  • 1987 - Ամենա, ամենա Սոնան

Արձակ ժողովածուները խմբագրել

  • 2004 - Մաեստրոն
  • 2008 - Բաց դռների օր Մհերի քարայրում (էսսեներ եւ հոդվածներ)
  • 2013 - Գերեզմանիա (վիպակ), Երևան, «Անտարես»

Մամուլ խմբագրել

  • Բանաստեղծություններ (Աշուն; «Թե ունենայի սեփական անապատ...», «Մենք հանդիպեցինք գետափին...», Լուսնահարները)։ «Գարուն», 1967, № 3, էջ 43-44։

Հրատարակումներն օտար լեզուներով խմբագրել

  • 1985 - "Потерянные письма", Ռուսաստան
  • 2007 - "Constitution, Ֆրանսիա

Կատարած թարգմանություններն իսպաներենից խմբագրել

Կատարած թարգմանությունները ռուսերենից խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Նիկոլայ Տիխոնով։ Կավ և կրակ (բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։ Մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1976․- 251 էջ։
  • Օլեգ Շեստինսկի։ Իմ Հայաստանը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1979․- 162 էջ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը)․- Երևան։ «Սովետական գրող», 1983․- 164 էջ։
  • Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ.- Բովանդ-ից՝ Հունական պոեզիա։
  • Գասեթ-ի -Օրտեգա Խոսե։ Մշակույթի փիլիսոփայություն.- Երևան։ Ապոլոն, 1999.- 192 էջ։ Վերատպությունը տե՛ս Մշակույթի փիլիսոփայություն.- Երևան։ Զանգակ, 2019.- 230 էջ։
  • Գորկի Մաքսիմ։ Գրողների մասին.- Երևան։ Լուսաբաց, 2019.- 148 էջ։
  • Ծիածան /Կազմ.՝ Հ. Սևան, Ս. Մուրադյան.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 184 էջ.- (ԽՍՀՄ գրողների բանաստեղծություններ).- Բովանդ-ից՝ Էդուարդաս Մեժելայտիս; Վիոլետտա Պալչինսկայտե. Հին քաղաքը; Ժամագործի արհեստանոցում; Հեյլո Մյանդ; Վենդա Սիլսեպ։
  • Կասումով Իմրամ։ Մարդը խարիսխ է ձգում.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 400 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Կորտասար Խուլիո։ Վիճակախաղ։ Վեպ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 438 էջ։ Վերատպությունը տե՛ս Վիճակախաղ։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2020.- 549 էջ.- (Բաբելոնյան գրադարան)։
  • Կույումջյան Ֆելիսա։ Աչոնիկն ու թիթեռը։ Հեքիաթ։ Դպրոցական կրտսեր տարիքի համար.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 52 էջ։
  • Համաստեղություն։ ՍՍՀՄ ժողովուրդների պոեզիայի և թարգմանության տոն, 1978։ Տարեգիրք 1.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 270 էջ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1526
  2. «Հովհաննես Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գրիգորյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գրիգորյան» հոդվածին։