Գրիգորի Օկոև
Գրիգորի Գեորգիի Օկոև (նոյեմբերի 13, 1929, Բարանա, Հայաստան - դեկտեմբերի 24, 2000, Երևան, Հայաստան), հայ բժիշկ։
Ծնվել է | նոյեմբերի 13, 1929 |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2000 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ |
Ամուսին | Մերի Աբովյան |
Զավակներ | Գեորգի Օկոև և Սերգեյ Օկոև |
Բժիշկ-էնդոկրինոլոգ Մերի Աբովյանի ամուսինն է, բժիշկներ Գեորգի և Սերգեյ Օկոևների հայրը։
Կենսագրություն խմբագրել
Գրիգորի Գեորգիի Օկոևը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում՝ բժիշկների ընտանիքում։ 1948 թվականին ավարտել է Ձերժինսկու անվան դպրոցը, 1954 թվականին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտություն։ 1955 թվականից եղել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկը և միաժամանակ կատարել է Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները։ 1957 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ որպես կրտսեր գիտական աշխատող։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկա-կանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ համատեղելով գիտական աշխատանքը Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 1965-1973 թվականներին եղել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների և մայրերի բժշկա-կանխարգելիչ օգնության վարչության պետ, միաժամանակ աշխատելով Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ 1969 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1971 թվականին ստացել է ավագ գիտաշխատող գիտական կոչում՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ։ 1973-1989 թվականներին եղել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ղեկավարել է ծննդօգնության խորհուրդը, 1992-1993 թվականներին՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահության ազգային ինստիտուտի» գործադիր տնօրեն։ Հանդիսացել է Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ։ Բազմիցս մասնակցել է մանկաբարձ-գինեկոլոգների Համաշխարհային և Համաեվրոպական կոնգրեսների[1][2]։
Պարգևներ խմբագրել
- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- «Ժողովուրդների բարեկամության» շքանշան
- «Առողջապահության գերազանցիկ» պատվո նշան
- «Անձնվեր աշխատանքի համար» հոբելյանական մեդալ
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Այսօր կլրանար Գրիգորի Օկոևի 85-ամյակը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-19-ին։ Վերցված է 2014-12-01
- ↑ Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև