Գրիգոր Գրիգորյան (գիտնական)

Գրիգորի Մակարի Գրիգորյան (հուլիսի 15 (27), 1878, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուս խորհրդային գիտնական և մանկավարժ, տրանսպորտի նավթի և նավթամթերքի պահեստավորման, ինչպես նաև նավթի և գազի արդյունաբերության անվտանգության ոլորտում[1]։

Գրիգոր Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 15 (27), 1878
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1966
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան (1897) և Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտ (1903)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Մակարի Գրիգորյանը (Կրիկոր Մարկորի ԿրիԿորյանց)ը ծնվել է 1878 թվականի հուլիսի 15 (27)-ին, Ելիսավետպոլի նահանգի (Լեռնային Ղարաբաղ) Շուշի քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1897 թվականին ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1898-1903 թվականներին սովորել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտի մեխանիկական բաժնում։ 1903-1916 թվականներին եղել է «Ի. Ն. Տեր-Ակոպով» և «ՌՈՒՆՈ» ակցիոներական ընկերությունների նավթահանքերի կառավարչի օգնական, 1916-1918 թվականներին՝ «Ա. Ի. Մանթաշևը և Կ°» ակցիոներական ընկերության նավթահանքերի կառավարիչ, 1918-1919 թվականներին՝ Աստրախանի նահանգային Ժողտնտխորհի բաժնի վարիչ և տեխնիկական խորհրդի նախագահ, 1919-1922 թվականներին՝ Կիևի նահանգի Ժողտնտխորհի բաժնի վարիչ, 1922-1930 թվականներին՝ նավթարդյունաբերության մատակարարման կենտրոնական վարչության տեխնիկական բաժնի վարիչ (Մոսկվա), Նավթի սինդիկատում բաժնի վարիչ, Ինժեներների համառուսաստանյան ասոցիացիայի նավթային ենթաբաժնի խորհրդի նախագահ, 1924-1930 թվականներին դասավանդել է (համատեղությամբ) Գ. Վ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1930-1938 թվականներին աշխատել Սոյուզնեֆտում, Գլավնեֆտում, Գլավնեֆտեսբիտում, 1931-1938 թվականներին՝ Մոսկվայի նավթային ինստիտուտում որպես խորհրդատու (համատեղությամբ), 1938-1941 թվականներին եղել Մոսկվայի նավթի ինստիտուտի տրանսպորտի և նավթի պահեստավորման ամբիոնի դոցենտ, 1940 թվականին «Նավթամթերքների տաքացումը» ատենախոսությունը թեմայով պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը։ 1941-1943 թվականներին աշխատել է Տարհանում, Հյուսիսային Կովկաս, 1943-1951 թվականներին եղել Մոսկվայի Մ․ Գուբկինի անվան ինստիտուտի Նավթի տրանսպորտի և պահեստավորման ամբիոնի դոցենտ, 1946-1952 թվականներին աշխատել (համատեղությամբ) որպես խորհրդատու «Տեխրացնեֆտ»-ի համամիութենական գրասենյակում, այնուհետև որպես ավագ գիտաշխատող Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ 1947 թվականին հրատարակել է «Նավթամթերքի տաքացում» գիրքը (համահեղինակ՝ Վ. Ի. Չեռնիկին)։

1949 թվականին «Երկաթուղային տրանսպորտի բարելավման ուղիները և մածուցիկ և բարձր պնդության նավթամթերքների տեղափոխումը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն՝ տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանի համար։ 1951 թվականին Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի կողմից հաստատվել է պրոֆեսոր։ 1952-1953 թվականներին եղել է «Անվտանգության տեխնիկա և հակահրդեհային տեխնիկա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 1953-1960 թվականներին՝ «Անվտանգության տեխնիկա» ամբիոնի վարիչ։ 1956 թվականին հրատարակել է ««Անվտանգության տեխնիկան և հակահրդեհային տեխնիկան նավթարդյունաբերության մեջ» դասագիրքը։ 1960-1961 թվականներին եղել է Մոսկվայի նավթաքիմիայի և գազի արդյունաբերության ինստիտուտի «Անվտանգության տեխնիկա» ամբիոնի պրոֆեսոր։

Մահացել է 1966 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Գիտա-արտադրական և հասարակական նվաճումներ խմբագրել

Գրիգորյանը հեղինակ է 50 գիտական աշխատությունների, ինչպես նաև նավթարդյունաբերության անվտանգության և հակահրդեհային անվտանգության վերաբերյալ դասագրքերի[2]։

  • Երկաթուղային տրանսպորտի բարելավման ուղիները և մածուցիկ և բարձր պնդության նավթամթերքների տեղափոխումը ատենախոսության պաշտպանությունը տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանի համար / Գրիգորի Մակարի Գրիգորյան; [Մոսկվայի. Ի. Մ. Գուբկին անվան նավթի ինստիտուտ. - Մոսկվա, 1949։
  • Անվտանգության և հակահրդեհային տեխնիկան նավթարդյունաբերության բնագավառում. դասագիրք բուհերի համար / Գ. Մ. Գրիգորյան [և ուրիշներ]։ - Մոսկվա՝ Գոստոպտեխիզդատ, 1956։

«Նավթային արդյունաբերություն» ամսագրի հրապարակումները՝

  • Григорян Г. М. (Москва). Заварка каверн в днищах резервуаров // журнал Нефтяное хозяйство. 1938, Сентябрь
  • Григорян Г. М. (Москва). Транспорт и хранение высоковязких крекинг-мазутов и тяжелых моторных топлив // журнал Нефтяное хозяйство. 1938, Февраль
  • Григорян Г. М. Паро-дутьевые вихревые форсунки // журнал Нефтяное хозяйство. 1927, Май
  • Григорян Г. М. К вопросу о политике цен на топливо // журнал Нефтяное хозяйство. 1926, Июнь
  • Григорян Г. М. (Москва). Применение парафинистых мазутов на железных дорогах // журнал Нефтяное хозяйство.1925, Сентябрь
  • Григорян Г. М. Деятельность Нефтяной подсекции ВАИ за время с 1 октября 1923 по 1 октября 1924 г. // журнал Нефтяное хозяйство. 1925, Февраль
  • Григорян Г. О задачах Нефтяной подсекции Всероссийской ассоциации инженеров // журнал Нефтяное хозяйство. 1923, Июнь

Գրականություն խմբագրել

  • Портретная галерея Российского государственного университета нефти и газа имени И. М. Губкина, 2010
  • Выдающиеся ученые РГУ нефти и газа им. И. М. Губкина, выпуск 40, профессор Григорий Макарович Григорян, автор А. В. Черникин, Москва 1998 год
  • «Профессионалы нефтегазовой отрасли. Книга 3». М.: ЗАО "Издательство «Нефтяное хозяйство», 2005

Ծանոթագրություններ խմբագրել