Գրիգորի Լենոիդի Հակոբով (ռուս.՝ Григо́рий Леони́дович Ако́пов, օգոստոսի 7, 1978(1978-08-07), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)` ռուսաստանահայ գիտնական, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ։ Քաղաքացիական ավիացիայի Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի տնօրենն է[1][2]:.

Գրիգորի Հակոբով
Ծնվել էօգոստոսի 7, 1978(1978-08-07) (45 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող

Կենսագրություն խմբագրել

Մի շարք ցանցային նախագծերի ստեղծողն ու ադմինիստրատորն է, այդ թվում` Ցանցային քաղաքականության տեղեկատվական-վերլուծական պորտալի[3] և մի շարք այլ նախագծերի։

2005 թվականին հիմնել է «ProRostov» քաղաքային հանդեսը և ղեկավարել է այն մինչև 2007 թվականի սեպտեմբերը։

Ռուսաստանի Լրագրողների միության անդամ է (2009 թվականից` Ռուսաստանի Լրագրողների Միության վարչության անդամ), հեղինակ է ավելի քան 300 հրապարակումների` տարբեր ԶԼՄ-ներում։

Գիտական աշխատություններ խմբագրել

Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատության՝ քաղաքական տեղեկատվության և իրավունքի գծով (ընդհանուր ծավալը՝ ավելի քան 120 մամուլ), այդ թվում՝ հետևյալ հեղինակային մենագրությունների, որոնց վերնագրերը ռուսերեն բնագրով բերված են ստորև.

  • «Ռուսաստանյան կուսակցական վերնախավերի ցանցային քաղաքականությունը (տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներ)» (ռուս.՝ «Сетевая политика российских партийных элит (проблемы теории и практики)») (11,6 մամուլ) 2003 թ.,
  • «Ցանցային քաղաքականության համընդգրկուն հիմնախնդիրներն ու վտանգները » (ռուս.՝ «Глобальные проблемы и опасности сетевой политики») (8 մամուլ) 2004 թ.:

Նաև հեղինակ ու համահեղինակ է մի շարք ուսումնական ձեռնարկների.

  • «Քաղաքագիտություն»` «Политология» (18 մամուլ) 2009 թ.,
  • «Իրավական ինֆորմատիկա. արդիականություն և հեռանկարներ»` «Правовая информатика: современность и перспективы» (16,8 մամուլ) 2005 թ.,
  • « Իրավական ինֆորմատիկա »` «Правовая информатика» (20 մամուլ) 2008 թ.,
  • «Տեղեկատվական իրավունք» 2008 թ.,
  • «Ցանցային տեխնոլոգիաներ իրավաբանների համար» (13,5 մամուլ) 2004 թ.:

Բացի այդ, հեղինակել է «Ցանցային տեխնոլոգիաները իրավագիտության» մեջ ուսումնա-մեթոդական համալիրը (ռուս.՝ «Сетевые технологии в юриспруденции») (3,8 մամուլ) 2005 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Директор Ростовского филиала МГТУ ГА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  2. «Ростовский филиал МГТУ ГА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  3. Проект Г.Л.Акопова «Портал Сетевой политики» — www.politnet.ru

Արտաքին հղումներ խմբագրել