Գրիգորի Պետրովիչ Բուլատով (նոյեմբերի 16, 1925(1925-11-16), Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 19, 1973(1973-04-19), Սլոբոդսկոյ, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Կարմիր Բանակի շարքային հետախույզ, լեյտենանտ Ռախիմժան Կոշկարբևի հետ առաջինն էին, որ 1945 թվականի ապրիլի 30-ին ծածանեցին ԽՍՀՄ դրոշը Ռայխստագի շենքից[1], Կարմիր դրոշի և 3-րդ կարգի Փառքի շքանաշանակիր։

Գրիգորի Բուլատով
Գրիգորի Բուլատով.jpg
նոյեմբերի 16, 1925(1925-11-16) - ապրիլի 19, 1973(1973-04-19) (47 տարեկան)
ԾննդավայրՍվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍլոբոդսկոյ, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ), «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, Փառքի շքանշան և «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սվերդլովսկի մարզի Չերկասովո գյուղում, աշխատավորների ընտանիքում, ազգությամբ ռուս է[2]։ 4 տարեկան էր, երբ տեղափոխվել են Կիրովի մարզի Սլաբոդոյ քաղաքը։ 8 տարեկանից հաճախել է միջնակարգ դպրոց, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելուց հետո աշխատել է «Красный якорь» կոմբինատում։

6 տարեկանում, երբ հայրը մահացել է, ցանկանում էր կամավորագրվել մարտաճակատին, բայց մերժում ստացավ։ 1943 թվականի հունիսին Բուլատովին կանչեցին բանակ։ Ռազմաճակատում էր 1944 թվականի ապրիլից։ Սկզբում եղել է կրակող, ապա տեղափոխեցին Բելառուսի ռազմաճակատի 3-րդ Հարվածային բանակի 150-րդ կրակային դիվիզիայի 674-րդ կրակային գունդը։ Հրամանատարը լեյտենանտ Սեմյոն Սորոկինն էր։

Մասնակցել է Ռայխստագի գրավմանը՝ 1945 թվականիի ապրիլի 30-ին։ Վարկածներից մեկն այն է, որ 14-անց 25-ին լեյտենանտ Կոշկարբաևը շարքային Բուլատովի հետ սողացել են դեպի շենքի կենտրոնական մասը և գլխավոր մուտքի աստիճանին տեղադրել Կարմիր դրոշը։ Այդ իրադարձությունը նշված է նաև ԽՍՀՄ հերոս Ի. Կլոչկովի «Մենք գրոհում էինք Ռայխստագի վրա» գրքում, որտեղ նշվում է, որ լեյտետանտ Կոշկարբյովն առաջին է ամրացրել Կարմիր դրոշակը[3][4]։

Մյուս վարկածն այն է[5], որ Ռայխստագի շենքի գրոհի ժամանակ մասնակցում էին Սորոկինի դասակի մարտիկները։ Առաջին 14 ժամվա ընթացքում առաջ ընթացան Բուլատովն ու Վիկտոր Պրովատորովը, որոնք ամրակայվեցին երկրորդ հարկում և կախեցին դրոշը պատուհանից։ Սորոկինը հայտարարեց, որ այդտեղից լավ չի երևում, պետք է տանիքից կախել, որտեղ վազեցին հետախույզների մի խումբ։ Բուլատովը ամրացրեց դրոշը հենց Վիլհեմ Առաջինի ձիերի քանդակի վրա 14-անց 25-ին։ 1945 թվականի մայիսի 3-ին «Վոին Ռոդինի» (ռուս.՝ «Воин Родины») դիվիզիայի թերթում հայտնվեց հոդված, որտեղ գրված էին հերոսների անունները[6]։

  Հայրենիքը խորը հարգանքով է արտասանում նրանց անունները՝ Պրովատարով, Բուլատով, Սորոկին․ Կոշկաբարյով։ Խորհրդային հսկաները հայրենիքի լավագույն զավակներն են,փառք նրանց[7]։  

Մայիսի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը տպագրեց ականատես՝ կապիտան Անդրեևի պատմությունը այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ[6]։

  Ռայխստագ մտնող մուտքը փակ էր բարիկադներով, փլատակներով, մետրոյի խոր թունելներով, և ամենուր գերմանացիներն էին։ Մեր մարտիկները երրորդ անգամ գրոհի անցան և վերջապես մտան ռայխստագ՝ այնտեղից դուրս շպրտելով գերմանացիներին։ Եվ այդժամ Կիրովի մարզից մի երիտասարդ զինվոր՝ կուրնոս քթով, փոքրամարմին, կատվի նման փորի վրա սողոսկելով, գնդակների ներքո արեց այն, ինչին ձգտել են նրա հազարավոր զինակից ընկերները. ամրացրեց Կարմիր դրոշը բարձրադիր քիվից, նայեց ներքև գտնվող զինվորներին և հարցրեց՝ այսպես լա՞վ է, հետո գոհունակ ծիծաղեց, և թեկուզ գերմանացիներն արդեն առաջին հարկ էին մտել՝ հակահարձակաման, մեր մարտիկներն արդեն վերին հարկում էին ամրակայվել և զգում էին իրենց այրվող այդ շենքի տերերը, ոչ մի ուժ այլևս նրանց այդտեղից չէր կարող հանել[8]։  


Կատարած սխրանքի համար Բուլատովին ներկայացրեցին Խորհրդային Միության հերոսի կոչման, սակայն պարգևատրվեց Կարմիր Դրոշի շքանշանով։ Պարգևատրման թերթիկում գրված էր.

  29.04.1945 թվականին գունդը թեժ մարտեր էր տանում Ռայխստագի շենքի գրավման համար, ինչի համար Բուլատովը նրանցից մեկն էր, որին հրամայված էր ծանր հրետանու օգնությամբ մտնել շենքի մեջ և շենքից ամրացնել Կարմիր դրոշը։ Ժամը 14-ին 30.04.1945 թ. ներս մտան Ռայխստագի շենքը՝ նկուղներից գերեվարելով 300 գերմանացի զինվորների։ Հետախույզները բարձրացան վերին հարկ և նրանցից Բուլատովը ժամը 14։25-ին կանգնեցրեց Կարմիր Դրոշը։ Արժանի է ԽՍՀՄ հերոսի կոչման[9]  


Բուլատովը դրոշմվել է օպերատոր Ռոման Կարմենի հայտնի կինոխրոնիկայում՝ Ռայխի շենքի վրա, բրոնզագույն ձիերի ֆոնին, դրոշը ձեռքին։

Ավելի ուշ՝ Մելիտոն Կանտարիան, պատասխանելով թերթի հարցերին, պատմել է.

  Ապրիլի 30-ի առավոտյան մեր առջև տեսանք Ռայխստագը՝ հսկա մռայլ մի շենք՝ կեղտոտ մոխրագույն սրահներով՝ վերևում գմբեթը։ Ռայխստագի վրա առաջինը հարձակվեց մեր՝ հետախույզների խումբը՝ Պրովատրորվը, Բուլատովը։ Նրանք ամրացրին դրոշը։ Այդ պահին զիվորներն այդ տեսան, որոնք պառկած էին հակառակրոդի գնդակների ներքո։  


Պատերազմից հետոԽմբագրել

Զորացրվել է 1949 թվականին։ Սլոբոդսկում փայտամշակման գործով է զբաղվել։ Երկար ժամանակ գաղտնի է պահել իր սխրանքը։ 20 տարի անց փորձել է ապացուցել, ինչի համարր ստացել է «Գրիշկա-ռայխստագ» մականունը[10]։ Որոշ աղբյուրների ինքնասպանություն է գործել, թաղված է Սլաբոդոսկում։

ՀիշատակԽմբագրել

2001 թվականին էկրան է բարձրացել «Զինվորը և մարշալը» ֆիլմը, որը պատմում է Բուլատովի սխրանքի մասին, ռեժիսոր՝ Մարինա Դոխմատսկայա[11][12]։ 2002 թվականին այդ ֆիլմը համառուսկան «Հեռուստատտեսային կուլտուրա 2001-02» մրցույթում ֆիլմը շահել է «Վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ 2005-ին Սլոբոդսկի գերեզմանատան մուտքի մոտ գրանիտե քարից Գրիգորի Բուլատովի հուշարձանն է տեղադրվել, հետևյալ գրառմամբ՝ «Հաղթանակի Դրոշակակրին»[13]։

Սլոբոդսկի քաղաքային Դումայի որոշմամբ 2005 թվականին Գրինի անվան քաղաքային գրադարանի մոտ Սլոբոդսկում բացվել է Գրիգորի Բուլատովի անվան հայրենասիրական դաստիարակության կենտրոն[14]։

Կիրովի մարզի իշխանությունները անընդհատ ներկայացրել են Բուլատովին Ռուսաստանի հերոսի կոչման, բայց միշտ մերժվել է այն առիթով, որ մի սխրանքի համար երկու անգամ չեն պարգևատրում և ավելի բարձր կոչում այս պարագայում չի կարող լինել։ 2009 թվականինի Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխը իր բլոգում գրեց, որ տեղական իշխանությունները ձգտում են վեր հանել պատմական փաստերը՝ «Հայրենական մեծ պատերազմի» 65-ամյակի կապակցությամբ Բուլատովին հերոսի կոչման արժանացնելու։ Այդ նպատակով նույն թվականի օգոստոս ամսին ստեղծվել է կոմիտե։ Կոմիտեն հավաքագրել է փաստարկներ, որ Կարմիր Դրոշի շքանշանը Բուլատովը չի ստացել Ռայխստագի գրավման և դրոշի ամրացման համար։

2010 թվականի փետրվարի 1-ին կայացել է Գրիգորի Բուլատովի 8 մետրանոց հուշարձանի նախագծի շնորհանդեսը, որը պետք է տեղադրվեր Կիրովի «Հաղթանակի» զբոսայգում։ Կառուցման համար ստեղծվել էր հատուկ հիմնադրամ։ Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Լյուդմիլա Լեդենցովան է։

2015 թվականի մայիսի 8-ին Կիրովի «Հաղթանակի» զբոսայգում հանդիսավոր բացվել է Բուլատովի արձանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Выдержки из документов о штурме рейхстага
  2. Портал о Фронтовиках
  3. Согласно журналу боевых действий 150-й стрелковой дивизии (Выдержки из документов о штурме Рейхстага, Берлин, 30 апреля 1945 г. со ссылкой на ЦАМО|фонд=545|опись=20538|дело=1|лист=278-279)
  4. Знамя над рейхстагом водрузил Рахимжан Кошкарбаев — официальное подтверждение Института военной истории МО России // www.zakon.kz
  5. Серкин С. Гришка-рейхстаг // Родина : журнал. — 1998. — № 7. — С. 83-87.
  6. 6,0 6,1 Аюпова Л. Ну как? Всем видно! 60 лет назад Григорий Булатов первым водрузил знамя Победы над Рейхстагом // Слободские куранты : газета. —Слободской, 2005. — № от 27 апреля.
  7. skaramanga_1972 (2016-06-16)։ «"ЗНАМЕНОСЦЫ ПОБЕДЫ. НЕПРИЗНАННЫЕ ГЕРОИ"»։ За нашу советскую Родину!։ Վերցված է 2018-10-28 
  8. У знаменосца Победы Григория Булатова появился правнук
  9. https://pikabu.ru/story/geroy_rodnogo_goroda_znamenosets_pobedyi_4186909 Герой родного города. Знаменосец победы
  10. Пэма Э. Гришка-«рейхстаг» // Вятский край : газета / Зап. Т. Мельникова. —Киров, 1994. — № от 7 мая.
  11. kirovyatka (2011-11-29), 2001 К 85 летию со дня рождения Г П Булатова Д ф Солдат и маршал 1ч Гришка рейхстаг, https://www.youtube.com/watch?v=RennwAPz_p4, վերցված է 2018-11-04 
  12. Марина Колеватых (2016-05-13), Д/ ф "Солдат и маршал" 2ч Герои не умирают, https://www.youtube.com/watch?v=gCGYivhsI7g, վերցված է 2018-11-04 
  13. «Информация и объявления»։ www.herzenlib.ru։ Վերցված է 2018-10-28 
  14. «Библиотека для детей и юношества А.Лиханова»։ www.lihanovlib.ru։ Վերցված է 2018-10-28 

ԳրականությունԽմբագրել

ՀոդվածներԽմբագրել

  • Морозов, А. Знаменосцы / А. Морозов // Псковская правда. — 1991. — 9 мая. — С. 2. — О воинах штурмовой группы капитана В. Макова, водрузившей Красное знамя на крыше рейхстага ровно в 22 часа 40 минут 30 апреля 1945 года.
  • Кто поднял знамя над рейхстагом: Ошибочное донесение долгие пять десятилетий мешало назвать имена подлинных героев ночного штурма // Псковская правда. — 1995. — 10 июня. — С. 2.
  • Клевцов, В. Штурм Рейхстага… Кто был первым? / В. Клевцов // Аргументы и факты. — 1999. — Май (№ 18). — Прил.: Псков № 4. — С. 1,3. — О трудной судьбе уроженца деревни Ванино Псковской области М. П. Минина, которому выпала честь поднять Красное Знамя над Рейхстагом. Воспоминания М. П. Минина.
  • Клевцов, В. Последний бой войны / В. Клевцов // Стерх. — 2001. — 9 мая (№ 19а). — С. 6. — О группе, водрузившей Знамя Победы над рейхстагом.
  • Герасимова Т. Герои, о которых умолчали / Т. Герасимова // Островские вести. — 2003. — 21 июня. — С. 2. — О встрече молодых воинов частей гарнизона Острова — 3 с Героем Советского Союза Михаилом Петровичем Мининым, который рассказал о своем участии в операции по взятию Рейхстага в 1945 году.
  • Абросимов, А. Михаил Минин: «Мы воевали не за награды» // Аргументы и факты. — АиФ. - Северо-Запад, 2004. — № 18 (май). — С. 2.
  • Артемьева Е. Знамена великой Победы // Псковская правда : газета. — 2005. — № от 23-24 февраля. — С. 1, 7. — Об одной из групп советских солдат и офицеров, устанавливавших Красные флаги на рейхстаге — группе в составе М. П. Минина, Г. К. Загитова, А. П. Боброва, А. Ф. Лисименко.
  • Яременко, В. Кто поднял знамя над Рейхстагом? / В. Яременко // Псковская губерн i я. — 2005. — 11-17 мая (№ 18). — С. 12-13. — О группах, устанавливавших знамена на Рейхстаге, в том числе о группе капитана В. Макова, куда входил сержант М. Минин.
  • Павлова, Л. К чему ведут перемены? / Л. Павлова // Стерх. — 2005. — 1 июня (#42). — С. 3. — О ходатайстве депутата обл. Собрания П. Николаева о присвоении звания Героев России участникам Великой Отечественной войны, которые под руководством Владимира Макова установили первое знамя на рейхстаге. Среди них живущий в Пскове Михаил Минин.
  • Владимир Пискарев. Кто водрузил Знамя Победы над рейхстагом? // Эхо веков : журнал. — 1996. — № 1/2. — ISSN 2073-7483.

Արտաքին հղումներԽմբագրել