Գրետա Կնուտսոն

շվեդ վիզուալ մոդեռն նկարչուհի, արվեստի քննադատ, գրող և բանաստեղծուհի

Գրետա Կնուտսոն (շվեդերեն՝ Greta Knutson-Tzara, նոյեմբերի 10, 1899(1899-11-10)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 6, 1983(1983-03-06)[1][2][4][…], Փարիզ), շվեդ վիզուալ մոդեռն նկարչուհի, արվեստի քննադատ, գրող և բանաստեղծուհի:

Գրետա Կնուտսոն
Konstnären Greta Knutson (Birger Simonsson) - Nationalmuseum - 97944.tif
Ծնվել էնոյեմբերի 10, 1899(1899-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էմարտի 6, 1983(1983-03-06)[1][2][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[5] և Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունQ98526797?
Մասնագիտությունլեզվաբան, գրող, նկարչուհի, թարգմանիչ, բանաստեղծուհի և ակնարկագիր
Թեմաներէսսե
ԱմուսինՏրիստան Տցարա
ԶավակներՔրիստոֆ Տցարա
Greta Knutson Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գրետա Կնուտսոնը ծնվել է Ստոկհոլմում 1899 թվականին: Նա Կնուտ և Սիգնե Անդերսոնների երկրորդ երեխան էր: Չնայած նա ծնվել էր հարուստ, մշակույթ ունեցող ընտանիքում և տիրապետում էր մի քանի լեզուների (շվեդերեն, ֆրանսերեն և գերմաներեն), հայրը նրան թույլ չտվեց, որ լեզվաբանություն սովորի. նա Kungliga Konsthögskolan-ում սովորեց գեղանկարչություն և որոշ ժամանակ հաճախում էր Ազատ արվեստների թագավորական ակադեմիա[6]: 1920 թվականին Գրետան մեկնում է Փարիզ և ֆրանսիացի նկարիչ և մանկավարժ Անդրե Լոտի մոտ մեկ տարի սովորում գեղանկարչություն: Նա բնակվում էր Փարիզում` երբեմն հազվադեպ վերադառնալով Շվեդիա:

 
Գրետա Կնուտսոն

1923 կամ 1924 թվականներին նա հանդիպեց Տրիստան Տցարային, իսկ 1925 թվականի օգոստոսի 8-ին ամուսնացավ նրա հետ: 1927 թվականին ծնվեց նրանց որդին` Քրիստոֆ Տցարը: Հարուստ ժառանգություն ունենալով` Գրետան Մոնմարտրում տուն է կառուցում: Այս տանը հավաքվում էին ֆրանսիացի նկարիչներ, ովքեր աշխատում էին սյուրռեալիզմի ժանրում: Գրետան, սակայն, սկզբում հավատարիմ մնաց իր գեղանկարչական ոճին: Նա նկարում էր յուղաներկով, նրա վրա մեծ ազդեցություն թողեցին մոդեռնիզմը, պոստկուբիզմը և աբստրակցիոնիզմը և նա անցավ սյուրռեալիզմի 1930-ականներին: 1928 թվականին Ստոկհոլմում անցկացվեց նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[7]:

1937 թվականին Գրետան և Տրիստանը ամուսնալուծվեցին, չնայած ամուսնալուծությունը պաշտոնապես գրանցվեց միայն 1942 թվականին[8]: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գրետան հեռացավ Փարիզից և մեկնեց Ֆրանսիայի հարավ, որտեղ միացավ Ֆրանսիական դիմադրության շարժմանը: Այստեղ Գրետան երկար սիրային կապ ունեցավ բանաստեղծի և Ֆրանսիայի դիմադրության շարժման մեկ այլ անդամ Ռենե Շարի հետ: Գրետան հեռացավ սյուրռեալիզմից և սկսեց հետաքրքրվել ֆենոմենոլոգիայով, հատկապես փիլիսոփաներ Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգերի գաղափարներով: Նրա նկարներում գերակշռում էին դասական թեմաները նատյուրմորտները, ինտերիերներն ու դիմանկարները:

Գրետա Կնուտսոնն իրեն դրսևորեց նաև որպես արվեստի պատմության գրող, նրա հոդվածները տպագրվում էին շվեդական Konstrevy ամսագրում: Նա գրել է նաև վեպեր և արձակ բանաստեղծություններ: Գուննար Էկելյոֆի հետ միասին նա թարգմանում էր շվեդական գրականությունը ֆրանսերեն, իսկ ֆրանսիական գրականությունը` շվեդերեն: 1980 թվականին կայացավ նրա նկարների վերջին ցուցահանդեսը Thielska galleriet-ում (Ստոկհոլմ): Այնուհետև նրա ստեղծագործությունները հրապարակվում են գերմաներեն «Bestien» ժողովածուում:

Վերջին տարիներին նկարիչը միայնակ ապրել է Փարիզում: 1983 թվականին նա ինքնասպանություն է գործել:

Գրետա Կնուտսոնի աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանի, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանի, Նորորգոպինգի գեղարվեստի թանգարանի և Պոմպիդու կենտրոնի հավաքածուներում:

Գրական գործերԽմբագրել

  • Bestien (1980)
  • Lunaires (1985)
  • Månstycken, i svensk översättning av Lasse Söderberg (ellerströms, 2006)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Greta Knutson — 2008.
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. "Knutson-Tzara, Greta". Nordic Women's Literature.
  7. "Greta Knutson", in Penelope Rosemont, Surrealist Women, Continuum International Publishing Group, London & New York, 1998, p.69. ISBN 0-485-30088-5
  8. Daniele Leclair, René Char. Là où brûle la poésie, Edition Aden, Paris, 2007, p.108-110. ISBN 978-2-84840-091-4

Արտաքին հղումներԽմբագրել