Գրացիանո Պելլե

իտալացի ֆուտբոլիստ

Գրացիանո Պելլե (իտալ.՝ Graziano Pellè, հուլիսի 15, 1985(1985-07-15)[2][3], Սան Չեզարիո դի Լեչե, Լեչե, Ապուլիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, չինական Շանդոն Լունենի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող։

Գրացիանո Պելլե
իտալ.՝ Graziano Pellè
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Սան Չեզարիո դի Լեչե, Իտալիա
Հասակ 194 սանտիմետր[1]
Քաշ 84 կիլոգրամ[1]
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդոն Լունեն
Համար 19
Պատանեկան կարիերա
2002 - 2004 Իտալիա Կոպերտինո

2004 - 2005
Իտալիա Լեչչե

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 - 2007 Իտալիա Լեչչե 12 (0)
2005   Իտալիա Կատանիա 15 (0)
2006   Իտալիա Կրոտոնե 17 (6)
2006 - 2007   Իտալիա Չեզենա 37 (10)
2007 - 2011 Նիդերլանդներ ԱԶ Ալկմար 78 (14)
2011 - 2013 Իտալիա Պարմա 12 (1)
2012   Իտալիա Սամպդորիա 16 (4)
2012 - 2013   Նիդերլանդներ Ֆեյնորդ 29 (23)
2013 - 2014 Նիդերլանդներ Ֆեյնորդ 28 (23)
2014-2016 Անգլիա Սաութհեմփթոն 38 (12)
2016-ներկա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդոն Լունեն 0 (0)
Ազգային հավաքական
2005 - 2006 Իտալիա Իտալիա (Մ-20) 10 (7)
2005 - 2007 Իտալիա Իտալիա (Մ-21) 11 (0)
2004 - 2006 Իտալիա Իտալիա (Մ-19) 11 (2)
2008 Իտալիա Իտալիա (օլիմպ.) 5 (0)
2014 - ներկա Իտալիա Իտալիա 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

2012 թվականի հունվարի 31-ին ապուլիացի հարձակվողը պաշտոնապես տեղափոխվեց իտալական Սամպդորիա, որտեղ հանդես էր գալու վարձավճարով։ Նրա նորամուտը կայացավ 2012 թվականի մարտի 6-ին Էմպոլիի դեմ խաղում, փոխարինելով Էդերային 85-րդ րոպեին։ 2012 թվականի մարտի 24-ին Չիտտադելիի դեմ խաղում կատարեց դուբլ, որի շնորհիվ թիմը հաղթեց 1-2 հաշվով։ Ամսվա վերջին տուրում՝ մարտի 31-ին Պելլեի դուբլի շնորհիվ Սամպդորիան հաղթեց 2-0 հաշվով։

2012 թվականի օգոստոսի վերջին Գրացիանոն վարձավճարով տեղափոխվեց հոլանդական Ֆեյնորդ[4], որը հարձակվողի հետ կնքել էր պայմանագիր։

Միջազգային խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 4-ին առաջին անգամ հրավիրվեց Անտոնիո Կոնտեի կողմից Իտալիայի ազգային հավաքական, Ադրբեջանի և Մալթայի հավաքականների դեմ խաղից առաջ[5]։ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին նորամուտը նշեց հավաքականում Մալթայի դեմ խաղում, որտեղ հայտավորվել էր մեկնարկային կազմում, և խաղի 24-րդ րոպեին խփելով խաղի միակ գոլը[6][7]։

Նվաճումներ խմբագրել

  ԱԶ Ալկմար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20141001234247/http://www.saintsfc.co.uk/team/player-profile/graziano-pelle/19
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Feyenoord versterkt zich op huurbasis met Graziano Pellè» (հոլանդերեն). feyenoord.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 31.8.2012-ին.
  5. «Pellè e Rugani le novità di Conte per le gare con Azerbaigian e Malta. Torna Bonaventura» (իտալերեն). Sito ufficiale della Federazione Italiana Giuoco Calcio. 4.10.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Qualificazioni europee: gol all'esordio di Pellè, a Malta gli Azzurri vincono 1:0» (իտալերեն). Sito ufficiale della Federazione Italiana Giuoco Calcio. 13.10.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Malta - Italia - 0:1: Pellè esordio e gol» (իտալերեն). La Repubblica. 13.10.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացիանո Պելլե» հոդվածին։