Գրավչության կանոններ (անգլ.՝ Laws of attraction), ֆիլմ 2 նյու-յորքյան ամուսնալուծման գործով փաստաբանների՝ Դանիել Ռաֆֆերտիի (Փիրս Բրոսնան) և Օդրի Վուդսի (Ջուլիանա Մուր) սիրային պատմության մասին՝ ռեժիսոր Պիտեր Խաութի կողմից։ Ռուսական կինովարձույթում է 2004 թվականի հունիսի 3-ից։

Գրավչության կանոններ
անգլ.՝ Laws of Attraction
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Գերմանիա
 Իռլանդիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականապրիլի 4, 2004[1] և հունիսի 16, 2005[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Հաուիթ[3][4][5][…]
ՊրոդյուսերԴևիդ Բերգստայն, Դևիդ Թ․ Ֆրենդլի, Փիրս Բրոսնան, Թոբի Էմերիք, Մարկ Գորդոն, Էլի Սամահա, Բոբ Յարի և Մարկ Թրթլթաուբ[1]
Սցենարի հեղինակԱլին Բրոշ ՄակԿենա, Ռոբերտ Հարլինգ և Քերի Քիրքպատրիկ[1]
ԴերակատարներՋուլիանա Մուր[3][5][6][…], Փարքեր Փոուզի[3][5][6][…], Մայքլ Շին[5][6][7][…], Ֆրենսիս Ֆիշեր[5][6][7], Նորա Դան[5][6][7], Փիրս Բրոսնան[3][5][6][…], Դևիդ Քելլի[7], Մայք Դոյլ[6][7], Մայք Դոյլ[6][7], Բրեթ Թեյլոր[7] և Սառա Գիլբերտ[7]
ՕպերատորԷդրիան Բիդլ
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժԹոնի Լոուսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունIntermedia, GK Films, Friendly Productions և Irish DreamTime
Տևողություն91 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ազդեցիկ փաստաբաններ Դանիել Ռաֆֆերտին և Օդրի Վուդսը, ովքեր զբաղվում էին ամուսնալուծման հարցերով և ամեն օր՝ իրենց տխուր մասնագիտության պատճառով, ներկա էին գտնվում ընտանիքների կազմալուծմանը՝ երկու սիրահար սրտերի բաժանմանը։ Եվ արդյո՞ք ինչքան են նրանց հնարավորությունները ընտանիք կազմելու և սերը պահպանելու հարցում։

Օդրի Վուդսը պերֆեկտիստ է և իր գործում միշտ խստորեն հետևում է օրենքի տառերին (անգամ իր մայրը անկախ և երիտասարդ կին է)։ Դանիելին հաջողվում է հաղթել՝ օգտագործելով իմպրովիզացիան, հմայքը, նրբազգացողությունը և համոզիչ ճարտասանությունը։ Շուտով նրանք հնարավորություն ունեցան ելույթ ունենալ միմյանց դեմ հայտնի մարդկանց՝ մոդելագործ Սիրենայի և «The Needles» ռոք-խմբի երաժիշտ Թորն Ջեմիսոնի ամուսնալուծման գործում։ Երկու հաճախորդներն էլ ունեն հնամենի մի դղյակ՝ Իռլանդիայում, ուստի փաստաբանները պարտավոր եղան ճանապարհորդվել Իռլանդիա՝ տեղում պարզելու իրավիճակը։

Ճանապարհին Օդրին և Դանիելը զգում են, որ աստիճանաբար իրանց մեջ զարգանում է հետաքրքրություն, բայց նրանցից ոչ մեկը չի ցանկանում խոստովանել։ Մի անգամ թշնամի-կոլեգաները ականատես են լինում ազգային իռլանդական տոնի և գիշերային զվարճանքից հետո՝ առավոտյան արթնանում են որպես ամուսիններ։ Ամուսնությունը իրականանում է։

Դերերում խմբագրել

  • Փիրս Բրոսնան- Դանիել Ռեֆֆերտի
  • Ջուլիանա Մուր- Օդրի Վուդս
  • Մայքլ Շին- Տորն Ջեյմսոն
  • Պարկեր Պոուզի- Սերենա
  • Ֆրենսիս Ֆիշեր- Սառա Միլեր
  • Նորա Դան- Ջուջ
  • Ջոնի Մայերս- Էշթոն
  • Մայք Դոյլ- Մայքլ Ռոուսոն
  • Էնի Ռայան
  • Վենսան Մարցելլո
  • Սառա Ջեյմս
  • Դեվիդ Ուիլմոթ
  • Սերա Գիլբերտ
  • Դեվիդ Քելլի- Մայքլ/ քահանա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել