Գրանադա (Նիկարագուա)

Սանտյագո-դե-Գրանադա (իսպ. Santiago de Granada), Նիակարագուայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝Մանագուա մայրաքաղաքից և Լեոնից հետո, Գրանադա շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Granada, Nicaragua.svg Seal of Granada, Nicaragua.svg

Nicaragua 2017-03-15 (33978834325).jpg
ԵրկիրՆիկարագուա Նիկարագուա
Հիմնադրված էապրիլի 21, 1524 թ.
Մակերես592,1 կմ²
ԲԾՄ46 մետր
Բնակչություն105 171 մարդ (2005)[1]
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ43000
##Գրանադա (Նիկարագուա) (Նիկարագուա)
Red pog.png

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Նիկարագուա լճի հյուսիս-արևմտյան հատվածում[2][3][4]։

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1524 թվականի դեկտեմբերի 8-ին իսպանական կոնկիստադորների[3] կողմից, անվանակոչվել է ի պատիվ իսպանական Գրանադա քաղաքի։ Այն համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենահին քաղաքը և Նիկարագուայի համար ունի պատմական կարևոր նշանակություն[4]։

XVII - XVIII դարերում քաղաքը երեք անգամ թալանվել է անգլիացի ծովահենների կողմից[5]։

1855 թվականի Վ. Ուոքերի վարձկանների Նիկարագուա արշավանքից հետո (1855 թվականի հոկտեմբերի 13 -ին, նա գրավեց Գրանադա քաղաքը և 1856 թվականի հունիսին հայտարարեց իրեն Նիկարագուայի նախագահ, սակայն հանդիպեց տեղի բնակչության դիմադրությանը) Գրանադա քաղաքը (այն ժամանակ` երկրի երկրորդ ամենամեծ և ամենակարևոր քաղաքը) 1956 թվականի դեկտեմբերի 14-ին վարձկանների՝ երկրից նահանջելուց հետո քաղաքը արդեն ամբողջովին այրված էր[5]։ Հետագայում քաղաքը կրկին վերակառուցվել է, այդ ժամանակից ի վեր քաղաքի հին հատվածն ունի ուղղանկյուն դասավորություն` նեղլիկ փողոցներով և միհարկանի տներով[4]։

1893 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 15 հազար մարդ։ Այդ ժամանակ այն համարվում էր առևտրի կենտրոն (հիմնական ապրանքներն էին՝ կակաո, ինդիգո, բուրդ և կաշի), այստեղ նաև գործում էր արհեստագործական արտադրություն[6]։ Երկաթուղու կառուցումից հետո քաղաքի նշանակությունն ավելի մեծացավ[2]։

1912-ից 1925 և 1926-ից 1933 թվականներին գաղաքը շրջափակված էր ամերիկյան զորքերի կողմից, և քաղաքում այդ ժամանակ շատ էին ամերիկյան զինվորները։ 1929 - 1931 թվականներին Գրանադան համարվում էր ԱՄՆ-ի Ճարտարագետների կորպուսի արշավախմբի հիմնական մատակարարման բազան (300 զինծառայող՝ հրամանատար փոխգնդապետ Դ. Սուլթան), ովքեր հնարավոր դարձրեցին Նիկարագուայի ջրանցքի կառուցումը[7]։

1962 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 32,4 հազար[5], իսկ 1968-1974 թվականներին 40 հազար մարդ։ Այդ ժամանակ այստեղ գործում էր բուսական յուղի (պատկանում էր ամերիկյան ընկերությանը) և շաքարավազի արտադրություն[2][3]։

1985 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 89 հազար մարդ, տնտեսության հիմնական ճյուղը սննդի արդյունաբերությունն էր[8]։

2006 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 90,9 հազար մարդ, արդյունաբերության հիմնական ճյուղերը համարվում էին առևտուրը և զբոսաշրջությունը։ Բացի այդ, այստեղ գործում էին սննդի (արտադրվում էր բուսական յուղ, շաքար և այլն) և փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ[4]։

Ներկայիս կարգավիճակըԽմբագրել

Գրանադայի փողոցների մեծ մասը նեղլիկ է, քանի որ քաղաքը զարգացել է ավտոմեքենաների հայտնվելուց դարեր առաջ։ Այդ պատճառով այսօր փողոցների մեծ մասերում երթևեկությունը միակողմանի է։

1990-ական թվականներից սկսած քաղաքը միջոցներ է տրամադրել Գրանադայի պատմական շատ շինությունների վերականգնման համար։ Իսպանիայի կառավարությունը ևս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել քաղաքի վերականգնման համար։ Այդպիսի նախագծերից է Կալլե-Լա-Կալսադայի վերածումը հետիոտնային փողոցի։

ՏրանսպորտԽմբագրել

Քաղաքի միջով են անցնում երկաթուղին[2] և մի քանի ավտոճանապարհներ։

Նիկարագուա լճի հյուսիս-արևելյան ափի նավահանգիստը ևս գործում է[2]։

ՄշակույթԽմբագրել

Գրանադա քաղաքը գլխավորապես բնակեցված է իսպանացիների կողմից։ Այստեղ նաև ապրում են Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իռլանդիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից և Ֆրանսիայից եկած ժովուրդներ։

Մինչև վերջերս Նիկարագուան գրանցում է զբոսաշրջության աննախադեպ աճ։ Դա իր հերթին ավելացնում է օտարերկրացիների մուտքը Գրանադա, ովքեր տուն էին փնտրում գնելու համար, և քաղաքի բնակչությանը ավելացան մեծ թվով եվրոպացիներ և ամերիկացիներ։ Անշարժ գույքի գները սկսեցին աճել` արտասահմանցիների հետաքրքրության և հետագա ներդրումների արդյունքում։ Այնուամենայնիվ, 2018 թվականի քաղաքացիական հակամարտության պատճառով ԱՄՆ պետքարտուղարությունը ճանապարհորդական խորհուրդներ է տվել, վկայակոչելով «քաղաքացիական անկարգություններ, հանցագործություն, առողջապահության սահմանափակ հասանելիություն և օրենքների կամայական կիրառում» կանոններին։

2020 թվականին ԱՄՆ-ն անցկացրեց 4-րդ մակարդակի խորհրդակցություն, կոչ անելով` «Մի՛ ճանապարհորդիր»՝ COVID-19- ի պատճառով։

ԲնակչությունԽմբագրել

2013 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 83 439 մարդ[9].

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1971 1995 2000 2005 2013
35 422 71 783 81 933 79 418 83 439

ՊատկերասրահԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2005 census of Nicaragua
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Гранада // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 7. М., «Советская энциклопедия», 1972.
  3. 3,0 3,1 3,2 Гранада // Латинская Америка: энциклопедический справочник (в 2-х тт.) / гл. ред. В. В. Вольский. том 1. М., «Советская энциклопедия», 1979.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Гранада, город в Никарагуа // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 7. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2007. стр.621
  5. 5,0 5,1 5,2 Р. Е. Лещинер. Никарагуа. М., "Мысль", 1965. стр.38
  6. «Гранада, город в Никарагуа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  7. On the trail of the Forty-Niners // "Popular Mechanics", January 1932. pages 52–57
  8. Гранада // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.334
  9. «Granada» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-17 

ԳրականությունԽմբագրել

  • R. Lacayo. Granada, Nicaragua. Madrid, 1998. (իսպ.)