Գրակքոս Բաբյոֆ

ֆրանսիացի գրող

Գրակքոս Ֆրանսուա Նոել Բաբյոֆ (ֆր.՝ Gracchus Francois Noel Babeuf, նոյեմբերի 23, 1760(1760-11-23)[1][2][3][…], Սեն-Կանտեն[4] - մայիսի 27, 1797(1797-05-27)[1][5][6], Վանդոմ), ֆրանսիացի ուտոսլիական կոմունիստ, «Դավադրության հանուն հավասարության» ընկերության ղեկա­վար։ Նա բացարձակ միապետական կարգերի հակառակորդ էր, «կատարյալ հավասարության» հաստատման անհ­րաժեշտության. «բացարձակ հավասար բաշխման» հասարակության ստեղծման գաղափարների ջատագով։ Առա­ջին իսկ երկում («Մշտական կադաստր»), գրված Ֆրանսիական հեղա­փոխության առաջին տարում և ներկայացված Սահմանադիր ժողովին, նա առաջադրում է մի շարք հրատապ սոցիալ-դիմակայող երկու խավերի՝ հա­րուստների ու աղքատների տրոհման և դրանց միջև պայքարի, ինչպես նաև հասարակության դասակարգային կա­ռուցվածքի մեջ փոփոխություններ՝ կապ­ված բանվորների քանակի եւ գործազր­կության աճի, աշխատավարձի կրճատ­ման մշտական վտանգի և վերացման հետ։ Բաբյոֆը կոչ էր անում վերացնել հողի սեփականությունը, ավատատիրական իրա­վունքները և արտոնություններն առանց փրկագնի վճարման, պաշտպանում էր համայնքային հողերի բաշխման, բոլոր կարիքավորներին հավասար հողակ­տորներ տրամադրելու (ցմահ օգտագործելու պայմանով) գաղափարները։ 1791 թվականին, թագավորի փախուստից հետո, Բաբյոֆը պահանջում էր հաստատել հանրապե­տություն։ Նոր, արդար հասարակության ստեղծման ուղին նա տեսնում էր սոսկ հե­ղափոխության և աշխատավորների դիկտատուրայի հաստատման մեջ։ Իր համախոհներով առաջնորդեց հանուն հասարակության կոմունիստական վե­րափոխման դավադրությունը, որը բացահայտվում է, իսկ ղեկավարները՝ ձեր­բակալվում։ Դատարանի որոշմամբ նա գլխատվում է։ Բաբյոֆի գաղափարները և ծրա­գիրը նպաստեցին հետագա կոմունիստական ուտոպիաների, ինչպես նաև XIX դարի 30-40-ական թվականներին ֆրանսիական գաղտնի, հատկապես բլանկիստական, ընկերությունների առաջացմանը։ Հիմնական երկերն են՝ «Մշտական կա դաստր», «Դավադրություն հանուն հա­վասարության»։

Գրակքոս Բաբյոֆ
Gracchus Babeuf
Ծնվել էնոյեմբերի 23, 1760(1760-11-23)[1][2][3][…] Սեն-Կանտեն[4]
Մահացել էմայիսի 27, 1797(1797-05-27)[1][5][6] (36 տարեկան) Վանդոմ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունգրող, արխիվագետ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ԿուսակցությունՀավասարների դավադրություն
Ամուսին(ներ)Marie-Anne Babeuf?
Երեխա(ներ)Էմիլ Բաբյոֆ, Camille Babeuf? և Caïus Babeuf?
Ստորագրություն
Изображение автографа
 François-Noël Babeuf Վիքիպահեստում

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Бабёф Гракх // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրակքոս Բաբյոֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 195