Գրաժինա Բացևիչ

լեհ ջութակահար, կոմպոզիտոր

Գրաժինա Բացևիչ (լեհ.՝ Grażyna Bacewicz, փետրվարի 5, 1909(1909-02-05)[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 17, 1969(1969-01-17)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր։

Գրաժինա Բացևիչ
Բնօրինակ անունլեհ.՝ Grażyna Bacewicz
Ծնվել էփետրվարի 5, 1909(1909-02-05)[1][2][3][…]
Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Լեհաստան
Մահացել էհունվարի 17, 1969(1969-01-17)[1][2][3][…] (59 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Ժանրերօպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր և ջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԿրթությունՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան (1932) և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ
Ստորագրություն
Ստորագրություն
 Grażyna Bacewicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականին Լոձում։ Հայրը, որ ծագումով լիտվացի էր, աղջկան տվել է ջութակի ու դաշնամուրի առաջին դասերը։ Գրաժինա Բացևիչն ավարտել է Վարշավայի կոնսերվատորիայի` ջութակի ու կոմպոզիցիայի բաժինը (1932)։ Պադերևսկու կրթաթոշակով 1932-1933 թվականներին ուսանել է Փարիզում, Նադիա Բուլանժեի մոտ։ Մասնավոր դասեր է վերցրել Կարլ Ֆլեշից։ Վերադառնալով Լեհաստան` նվագել է Լեհական ռադիոյի նվագախմբում (առաջին ջութակ)։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրել է Վարշավայում, կազմակերպել ընդհատակյա համերգներ։ Պատերազմից հետո դասավանդել է Լոձի պետական կոնսերվատորիայում։ 1954 թվականից, երբ ավտովթարի է ենթարկվել, ստեղծագործելը դարձել է նրա միակ զբաղմունքը։

Մահացել է 1969 թվականին։ Թաղված է Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գործիքային ստեղծագործություններ խմբագրել

  • Չորս պրելյուդիա դաշնամուրի համար (1924)
  • Մանկական սյուիտ դաշնամուրի համար (1933)
  • Սոնատ ջութակի համար (1941)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
  • Էսքիզ երգեհոնի համար (1966)
  • Երկրորդ սոնատ դաշնամուրի համար (1953)

Կամերային երաժշտություն խմբագրել

  • Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և փողի համար (1932)
  • Սյուիտ երկու ջութակի համար (1943)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
  • Լարային կվարտետ № 3 (1947)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակին։
  • Լարային կվարտետ № 4 (1951)։ Լիեժի լարային կվարտետների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
  • Լարային կվարտետ № 5 (1955)
  • Լարային կվարտետ № 6 (1960)
  • Լարային կվարտետ № 7 (1967)

Ստեղծագործություններ նվագախմբի համար խմբագրել

  • Կոնցերտ լարային նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1950)։
  • Սիմֆոնիա № 2 (1951)
  • Սիմֆոնիա № 3 (1952)
  • Սիմֆոնիա № 4 (1953)։Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
  • Երաժշտություն լարային, փողային և հարվածային գործիքների համար (1958)։ Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երրորդ մրցանակի (Փարիզ, 1960)։
  • Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962)
  • Contradizione կամերային նվագախմբի համար (1966)

Կոնցերտներ խմբագրել

  • Կոնցերտ № 3 ջութակի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1949)։ Շոպենի անվան երաժշտական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի (Վարշավա, 1949)։
  • Կոնցերտ № 5 ջութակի և նվագախմբի համար (1954)
  • Կոնցերտ № 7 ջութակի և նվագախմբի համար (1965)։ Ելիզավետա Բելգիացու միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է ոսկե մեդալի (1965)։
  • Կոնցերտ ալտի և նվագախմբի համար (1968)

Ստեղծագործություններ ձայնի և նվագախմբի համար խմբագրել

  • Օլիմպիական կանտատա երգչախմբի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1948)։
  • «Ակրոպոլիս», կանտատա երգչախմբի և նվագախմբի համար Ստանիսլավ Վիսպյանսկու խոսքերով (1964)։ Նվիրված է եղել Կրակովի համալսարանի 600-ամյակին։

Ստեղծագործություններ բեմի համար խմբագրել

  • «Թագավոր-գյուղացի» (լեհ.՝ Z chłopa król), բալետ (1953)
  • «Արթուր արքայի արկածները» (լեհ.՝ Przygoda Króla Artura), երգիծական ռադիոօպերա (1959)։ Արժանացել է Լեհական ռադիոյի և հեռուստատեսության մրցանակին (1960)
  • «Էսիկը Օսթենդում» (լեհ.՝ Esik w Ostendzie), երգիծական բալետ` մեկ գործողությամբ (1964)
  • «Կիրք» (լեհ.՝ Pożądanie), բալետ` երկու գործողությամբ (1958-1969)

Գրական ստեղծագործություններ խմբագրել

  • Znak szczególny. Warszawa։ Czytelnik, 1970 (պատմվածքների ժողովածու, թարգմանվել է մի շարք լեզուներով)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Rosen J. Grażyna Bacewicz, her life and works. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1984
  • Thomas A. Grażyna Bacewicz։ chamber and orchestral music. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1985
  • Briel G. Thematisches Verzeichnis der Werke von Grażyna Bacewicz։ mit einem biographischen Essay. Aachen։ Shaker, 2001
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաժինա Բացևիչ» հոդվածին։