Գվիդո Սիենացի (իտալերեն՝ Guido da Siena, 1230, Իտալիա - 1290, Սիենա, Տոսկանա, Իտալիա), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Գործել է մոտավորապես 1260-1280 թվականներին։ Նրա անունը հիշատակված է 1221 թվականի հետևյալ արձանագրության մեջ․ "ME GUIDO DE SENIS - DIEBUS DEPINXIT AMENIS QUEM CHRISTUS LENIS NULLIS VELIT ANGER PENIS - A.D. MCCXXI"։ Այս արձանագրությունը գտնվում է Սիենայի Սուրբ Դոմինիկ բազիլիկ եկեղեցում՝ Աստվածամորն ու մանուկ Հիսուսին պատկերող մի նկարի վրա, որի հեղինակը հենց ինքը՝ Գվիդո Սիենացին է։ Արձանագրության բովանդակությունը չի առնչվում նկարին ու դրա ոճին, այլ կապված է բազիլիկին վերաբերող ինչ-որ իրադարձության, թերևս՝ հիմնադիրի մահվան հետ։

Գվիդո Սիենացի
Ծնվել է1230
ԾննդավայրԻտալիա
Վախճանվել է1290
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՍիենայի դպրոց
ԺանրՍրբանկարչութիւն
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child with four Saints?, Maestà of San Domenico?, Nativity? և The Presentation at the Temple?
 Guido da Siena Վիքիպահեստում

Նկարի վրա բյուզանդական արվեստի ադեցությունը նկատելի է[1]։ Նկարն ինքը որոշակի նմանություն ունի Կոպպո դի Մարկովալդոյի «Madonna del Bordone»-ի հետ։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Մոգերի երկրպագությունը (1270-1280), Լինդենաու թանգարան, Ալտենբուրգ
  • Ծնունդ (~1270), ներկայումս պահվում է Փարիզի Լուվր թանգարանում[2]
  • Քրիստոսի մուտքը տաճար, ներկայումս պահվում է Փարիզի Լուվր թանգարանում[3]
  • Տիրամայրը Մանկան հետ - Maestà (1262-1286), Սիենայի Սան Դոմինիկո բազիլիկի մատուռ
  • Տիրամայրը չորս սրբերի հետ
  • Սուրբ Կույսն ու մանուկ Հիսուսը գահի վրա (1262), ներկայումս պահվում է Սիենայի ազգային պինակոտեկում (դեմքերը 14-րդ դարի սկզբին վերանկարել է Դուչչոն)
  • Սուրբ Կլերը ետ է մղում սարացինների գրոհը, ներկայումս պահվում է Սիենայի ազգային պինակոտեկում
  • Սուրբ Կույսը Մանկան հետ (1265-1275), Ֆլորենցիայի ակադեմիայի պատկերասրահ

Գրականություն խմբագրել

  • Искусство итальянского Ренессанса. Под редакцией Рольфа Томана. Konemann. 2000.
  • Diana Norman. Siena and the Virgin. Art and Politics in a Late Medieval City State. Yale University Press. 1999.
  • Bernard Berenson, Essays in the Study of Sienese Painting, New York, 1918.
  • J.H. Stubble et H.W. Van Os, Guido da Siena, Princeton, 1964.
  • Marco Pierini, L'art à Sienne, 2001, traduction française par Nancy Delay, Hazan, 2003. 2-85025-859-8

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Madones byzantines dites Hodigitria soit des Vierges au trône, soutenant l’Enfant sur le bras gauche, la main droite ramenée devant le buste.
  2. 000PE025586}}
  3. 000PE025587}}

Աղբյուրներ խմբագրել

  • Artcyclopedia - Guido da Siena
  • Joanna Cannon. "Guido da Siena." Grove Art Online. Oxford Art Online. [1]
  • Hayden Maginnis "Everything in a name? Or the Classification of Sienese Duecento Painting" in Italian Panel Painting of the Duecento and Trecento V.M. Schmidt (ed.) (New Haven and London, 2002) pp. 471–485
  • Luciano Bellosi "Per un contesto cimabuesco senese a) Guido da Siena e il probabile Dietisalvi" Propsettiva 61, 1991 pp. 6–20 and "Per un contesto cimabuesco senese b) Rinaldo da Siena e Guido di Graziano" Propsettiva 61, 1991, pp. 15–28
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Սիենացի» հոդվածին։